Logo

Սեր առ Լեբրոն. Ջեյմսի վերադարձը Կլիվլենդ շատ հուզիչ է ստացվել (տեսանյութ)

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 22.11.2018ՍՊՈՐՏ
7899 - Սեր առ Լեբրոն. Ջեյմսի վերադարձը Կլիվլենդ շատ հուզիչ է ստացվել (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հերթական խաղային օրվա կենտրոնական հանդիպումը կայացավ Կլիվլենդում, որտեղ տեղի «Կավալիերսը» 105-109 հաշվով պարտվեց «Լոս Անջելես Լեյքերսին»: Խաղի գլխավոր իրադարձությունը Լեբրոն Ջեյմսի վերադարձն էր հարազատ Կլիվլենդ, որի գույները պաշտպանել է 2014-2018 թվականներին:

Հանդիպման ընթացքում երկրպագուները բուռն ուրախությամբ են ուղեկցել Ջեյմսի յուրաքանչյուր հպումն ու դիպուկ նետումը: Դիմավորելիս և ճանապարհելիս նրան ծափահարել են:

Ընդմիջմանը մարզապալատի էկրաններին ցուցադրվել է Ջեյմսին նվիրված հոլովակ, որտեղ զետեղված են բասկետբոլիստի ամենավառ դրվագները «Կլիվլենդի» մարզաշապիկով: Ահա այդ տեսանյութը:

Տրիբունայում հավաքված մի շարք երկրպագուներ չէին կարողացել կողմնորոշվել՝ «Կլիվլենդ Կավալիերսի», թե «Լոս Անջելես Լեյքերսի» մարզաշապիկով հետևել հանդիպմանը: Լուծումը հրաշալի էր:

Լեբրոն Ջեյմսն այդ խաղում վաստակել է 32 միավոր, տիրել 14 ռեբաունդի ու կատարել 7 արդյունավետ փոխանցում՝ ձևակերպելով դաբլ-դաբլ:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա