Logo

Սերենա Ուիլյամսը պատրաստվում է կորտ վերադառնալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:42 / 08.04.2022ՍՊՈՐՏ
null

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայտնել է, որ մտադիր է կորտ վերադառնալ «Ուիմբլդոնի» մրցաշարում։

40-ամյա մարզուհին մրցահարթակ դուրս չի եկել 2021 թվականի հունիսից։ Այդ ժամանակ «Ուիմբլդոնի» առաջին շրջանում նա պարտվել է բելառուս Ալեքսանդրա Սասնովիչին։ Ամերիկացի թենիսիստուհին չի կարողացել ավարտել հանդիպումը։

Սերենան բեյսբոլիստ Աարոն Ռոջերսի հետ սոցցանցի ուղիղ եթերում խոսել է առաջիկա ծրագրերի մասին:

«Մենք շատ ենք խոսում իմ վերադարձի մասին: Ինձ կանչում են՝ պատրաստվելու «Ուիմբլդոնին»։ Անհամբերությամբ եմ սպասում այս մրցաշարին:

«Ուիմբլդոնը» տեղի է ունենում ԱՄՆ բաց առաջնությունից առաջ. նախ՝ պետք է այնտեղ խաղալ: Բայց ես հուզված եմ, սպասում եմ»,- ասել է Սերենան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերենայի մարզիչ Պատրիկ Մուրաթօղլուն այսուհետ աշխատելու է ռումինուհի Սիմոնա Հալեպի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա