Logo

Սերենա Ուիլյամսը՝ US Open-ի ռեկորդակիր

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:17 / 01.09.2022ՍՊՈՐՏ
Սերենա Ուիլյամս-US Open

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի 2-րդ ռակետ, էստոնուհի Անետ Կոնտեվեյտին հաղթելուց հետո տարիքային ռեկորդ է սահմանել մրցաշարում (7-6 (7-4), 2-6, 6-2): 

«Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ամերիկուհին առաջին թենիսիստն է, որը 40 տարեկանում կարողացել է US Open-ում հաղթել վարկանիշային ցուցակի թոփ-3-ի ներկայացուցիչներից մեկին:

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսն ԱՄՆ-ի բաց առաջնության 6-ակի հաղթող է (1999, 2002, 2008, 2012, 2013, 2014): Ավելի վաղ ամերիկուհին հայտարարել էր, որ US Open-ից հետո կավարտի մարզական կարիերան: Երրորդ շրջանում նա կհանդիպի ավստրալացի Այլա Տոմլյանովիչին: Մրցախաղը կանցկացվի սեպտեմբերի 2-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա