Logo

Սերգեյ Էրզրումյանը սուպերգավաթակիր թիմ պատրաստած 15-րդ մարզիչն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 25.09.2021ՍՊՈՐՏ
sergey - Սերգեյ Էրզրումյանը սուպերգավաթակիր թիմ պատրաստած 15-րդ մարզիչն է

Սուպերգավաթի 24-րդ խաղարկությունը յուրահատուկ էր մրցող թիմերի մարզչական դիմակայությամբ: Եթե «Արարատի» փորձառու գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը ժամանակին «Շիրակին» երկու անգամ սուպերգավաթակիր էր դարձրել, ապա «Ալաշկերտում» մարզչական փոփոխությունից հետո հերթական անգամ գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնած Սերգեյ Էրզրումյանի համար Սուպերգավաթի մրցախաղն առաջին լուրջ փորձությունն էր:

Եվ արդեն մարզչական գործունեության զգալի փորձ կուտակած Սերգեյ Էրզրումյանն իր սաների հետ հաջողությամբ հանձնեց քննությունը՝ «Ալաշկերտին» 3-րդ անգամ դարձնելով սուպերգավաթակիր: Նա դարձավ սուպերգավաթակիր թիմ պատրաստած 15-րդ մարզիչը:

Սուպերգավաթի մրցաշարերում տոնած հաղթանակների թվով յուրօրինակ ռեկորդակիրը Վարդան Մինասյանն է, որը 5 անգամ սուպերգավաթակիր թիմ է պատրաստել: Բացի նրանից, նաև Ժոլտ Հոռնյակին ու Վարուժան Սուքիասյանին է հաջողվել 2 թիմի սուպերգավաթակրի տիտղոսին արժանացնել:

VNews.am-ը ներկայացնում է Սուպերգավաթի մրցաշարերում մարզիչների գրանցած արդյունքները:

Մարզիչներ ՍԳ Ակումբներ

1.Վարդան Մինասյան 5 «Փյունիկ»՝ 2005, 2008, 2010-11թթ., «Արարատ-Արմենիա»՝ 2019թ.

2.Անդրանիկ Ադամյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.

3.Ժոլտ Հոռնյակ 2 «Միկա»՝ 2012թ., «Բանանց»՝ 2014թ.

4.Վարդան Բիչախչյան 2 «Շիրակ»՝ 2013, 2017թթ.

5.Վարուժան Սուքիասյան 2 «Ցեմենտ»՝ 1998թ., «Ալաշկերտ»՝ 2018թ.

6.Խորեն Հովհաննիսյան 1 «Փյունիկ»՝ 1997թ.

7.Օսկար Լոպես 1 «Փյունիկ»՝ 2002թ.

8.Միխայ Ստոյկիցա 1 «Փյունիկ»՝ 2004թ.

9.Արմեն Ադամյան 1 «Միկա»՝ 2006թ.

10.Արմեն Գյուլբուդաղյանց 1 «Փյունիկ»՝ 2007թ.

11.Արկադի Անդրեասյան 1 «Արարատ»՝ 2009թ.

12.Սարգիս Հովսեփյան 1 «Փյունիկ»՝ 2015թ.

13.Աբրահամ Խաշմանյան 1 «Ալաշկերտ»՝ 2016թ.

14.Իգոր Պիկուշչակ 1 «Նոա»՝ 2020թ.

15.Սերգեյ Էրզրումյան 1 «Ալաշկերտ»՝ 2021թ.

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա