Logo
ՍՊՈՐՏ / ՄՇԱԿՈՒՅԹ
Հեղինակ

Դինա Սամվելյան

18:00 / 17.06.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Սերգեյ Եսենինի

Հանճարի զավակները. ովքե՞ր են Սերգեյ Եսենինի երեխաները և ի՞նչ ճակատագիր ունեցան

Ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի ապրելակերպի մասին խոսել են միշտ և անդադար: Նա սիրում էր խմել, կարող էր անսպասելի ծեծկռտուք կազմակերպել։ Բայց նրան ներում էին ինքնատիպ տաղանդի ու հայրենի հողի հանդեպ ունեցած սիրո համար։ Եսենինը երբեք չի տառապել իր նկատմամբ կանացի ուշադրության պակասից։

Սերգեյ Եսենինի-1

Պաշտոնապես ամուսնացած է եղել 3 անգամ, ևս 3 կնոջ հետ քաղաքացիական ամուսնություն է ունեցել: Մահվան պահին՝ 30 տարեկան հասակում, բանաստեղծն արդեն 4 երեխաների հայր էր:

Յուրի Եսենին

Յուրի Եսենին

Յուրի Եսենին-2

Բանաստեղծի ավագ որդին ծնվել է Սերգեյ Եսենինի և Աննա Իզրյադնովայի օրինական ամուսնության ընթացքում։ Եսենինն այն ժամանակ ընդամենը 19 տարեկան էր, բայց երիտասարդ կնոջ հիշողությունների համաձայն՝ նա հիանալի հայր էր. ծննդատնից վերադառնալիս տունը կատարյալ մաքուր էր, իսկ գիշերները գրողն օրորոցային երգեր էր երգում որդու համար: Բայց այս ամենը երկար չտևեց. ընդամենը մեկ ամսից զույգը դադարեց միասին ապրել: Բանաստեղծը երբեմն այցելում էր նախկին կնոջն ու նորածին որդուն: 

Այնուամենայնիվ, Յուրին պաշտում էր հորը, գիտեր նրա բոլոր բանաստեղծությունները, կարող էր դրանք արտասանել անգիր։ Դպրոցական տարիներից Յուրին նույնպես սիրում էր գրել, բայց ամաչում էր որևէ մեկին ցույց տալ դրանք:

1936 թվականին բանակում ծառայելու ժամանակ Յուրին ձերբակալվում է ընկերներից մեկի պատճառով, որն իշխանություններին հայտնել էր Յուրիի մասնակցությամբ «հանցագործության» մասին: Քննիչը համոզել է երիտասարդին ընդունել մեղքը՝ դրա դիմաց խոստանալով կրճատել բանտում գտնվելու ժամկետը հայտնի բանաստեղծի որդի լինելու պատվին: Սակայն նրան գնդակահարեցին 1937 թվականին, իսկ մայրը՝ Աննան մինչև իր մահը՝ 1976 թվականը, սպասում էր որդու վերադարձին, քանի որ նրան ասել էին 10 տարվա ազատազրկման մասին՝ առանց նամակագրության իրավունքի։

Տատյանա Եսենինա

Տատյանա Եսենինա

Տատյանա Եսենինա-2

Տատյանան բանաստեղծի և դերասանուհի Զինաիդա Ռայխի դուստրն է։ Այս ամուսնությունը տևել է 4 տարի: Այդ ամբողջ ընթացքում զույգն անդադար բաժանվում-միանում էր մինչև հարաբերությունների՝ վերջնական և պաշտոնական խզումը 1921 թվականի հոկտեմբերին:

Զինաիդա Ռայխը մեկ տարի անց ամուսնացավ նշանավոր ռեժիսոր Վսևոլոդ Մեյերhոլդի հետ, որը որդեգրեց իր կնոջ երեխաներին։ Եսենինը չէր մոռանում իր երեխաներին, այցելում էր պարբերաբար: Նա անկեղծորեն հպարտանում էր Տատյանայով, ընկերներին պատմում, թե որքան հուզիչ է նա ոտքով հարվածում գետնին՝ ասելով, որ ինքը Եսենինա է:

Մոր սպանության (1939 թվականի հուլիսի 15-ին Մոսկվայում դաժանաբար սպանվել է Մեյերհոլդի թատրոնի առաջատար դերասանուհի Զինաիդա Ռայխը։ Մոսկվացի դերասանուհուն դանակահարել են գիշերը Բրյուսովի նրբանցքի սեփական բնակարանում) և խորթ հոր մահապատժի պահին Տատյանան արդեն ամուսնացած էր. մեծացնում էր որդուն և աջակցում ուսանող կրտսեր եղբորն ու ամուսնուն, որի հայրը նույնպես աքսորված էր։ Պատերազմի ժամանակ Տատյանան ամուսնու և որդու հետ տարհանվել է Ուզբեկստան, որից հետո շարունակել է այնտեղ մնալ։ Տատյանա Եսենինան դարձել է լրագրող, աշխատել է «Правда Востока» թերթում, հրատարակչություններում զբաղվել գիտական ​​խմբագրությամբ։ Հետագայում նախաձեռնել է իր հայտնի խորթ հոր հեղինակության վերականգնման գործընթացը, գրել գրքեր և հուշեր իր ծնողների և խորթ հոր մասին։ 

Կոնստանտին Եսենին

1920 թվականին Զինաիդա Ռայխը որդի ունեցավ՝ փաստացի արդեն բաժանված լինելով ամուսնուց։ Ասեկոսեների պատճառով բանաստեղծը սկզբում չէր համարում, որ որդին իրենն է: Բացի այդ, տղան արտաքուստ նման չէր իր շիկահեր հորը։ Կոնստանտինը սևահեր էր, իսկ Սերգեյ Ալեքսանդրովիչի խոսքով՝ Եսենիններն այդպիսին չեն լինում։

Կոնստանտին Եսենին

Զինաիդան՝ որդու և դստեր հետ

Մոր և խորթ հոր մահից հետո Կոնստանտինին աջակցում էր ոչ միայն քույրը՝ Տատյանան, այլև հոր առաջին կինը՝ Աննա Իզրյադնովան, որին Կոստյան հաճախ անվանում էր ամենամաքուր հոգու տեր մարդը։

Կոնստանտին Եսենինը կռվել է Հայրենական մեծ պատերազմի ճակատներում, վիրավորվել 3 անգամ, պարգևատրվել շքանշաններով և մեդալներով։ Պատերազմից հետո ավարտել է շինարարական ինստիտուտը՝ վարպետից դառնալով ՌՍՖՍՀ Գոսստրոյի գլխավոր մասնագետ, հետագայում աշխատելով ԽՍՀՄ Նախարարների կաբինետում՝ որպես ռեֆերենտ:

Կոնստանտինը ֆուտբոլի մեծ սիրահար էր, հետագայում հենց դա էլ դարձավ նրա երկրորդ մասնագիտությունը: Հավաքելով հսկայական քանակությամբ վիճակագրական նյութեր ֆուտբոլի և ֆուտբոլային թիմերի մասին՝ նա մի քանի գիրք է հրատարակել ֆուտբոլային թեմաներով։ Կոնստանտինը միշտ հիշում էր հորը, անում ամեն բան, որ նրա անունը չմոռացվի։

Ալեքսանդր Եսենին-Վոլպին

Ալեքսանդր Եսենին-Վոլպին

Սերգեյ Եսենինը մահացել է, երբ կրտսեր որդին դեռ երկու տարեկան էլ չկար: Այդ երկու տարիների ընթացքում բանաստեղծը նրան տեսել է ընդամենը 2 անգամ: Երեխայի մայրը՝ Նադեժդա Վոլպինան, լրջորեն վիրավորվել է Եսենինից, որը համոզում էր կնոջը հրաժարվել իրեն չորրորդ անգամ հայր դարձնելու մտքից։

Ալեքսանդր Եսենին-Վոլպինը դարձավ հայտնի մաթեմատիկոս և այլախոհ: Բազմիցս աքսորվել է ու հայտնվել բանտում, ենթարկվել հարկադիր բուժման՝ շինծու հոգեբուժական ախտորոշմամբ։ Խորհրդային Միությունից արտագաղթելով ԱՄՆ՝ աշխատել է Բուֆալոյի և Բոստոնի համալսարաններում, զբաղվել գիտական ​​աշխատանքով և ապացուցել թեորեմ, որը ստացել է իր անվանումը (Теорема Есенина-Вольпина):

Սերգեյ Եսենին 3

 

Լրահոս