Հռոմում ավարտին է մոտենում ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
92 կգ քաշային կարգի 3-րդ տեղի համար պայքարում Սերգեյ Սարգսյանը 1-6 հաշվով պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Դենիս Սահալիուկին:
1/8 եզրափակիչում հայ ըմբիշը հաղթել էր թուրք Աթիլա Այդինին (15-4), սակայն քառորդ եզրափակիչում զիջել էր վրացի Անդրո Մարգիշվիլիին (2-12): Վերջինս հասել էր եզրափակիչ, ինչի արդյունքում Սարգսյանն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն էր ստացել: Այս փուլում էլ Սերգեյը ջախջախել էր սլովակ Ադամ Յակսիկին (10-0):