Logo

Սերգեյ Թումասյանը նոր թիմ ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:05 / 27.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Սերգեյ Թումասյան

32-ամյա հայ կիսապաշտպան Սերգեյ Թումասյանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է թաիլանդական «Կանչանաբուրի»՝ տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թումասյանն իր նոր թիմում կխաղա մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ը: Կենտրոնական կիսապաշտպանը 2021 թվականի դեկտեմբերից խաղում էր «Հյուսիսային Բանգկոկի» համալսարանական թիմում:

Թումասյանն իր մարզական կարիերայի ընթացքում ելույթ է ունեցել հայկական, ռուսական, ուզբեկական, էստոնական և ֆիննական մի շարք ակումբներում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա