Logo

Սերժի Ռոբերտոյի գործակալը քննադատել է Լապորտային

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:00 / 01.04.2022ՍՊՈՐՏ
null

Խոսեպ Մարիա Օրոբիտը, որը «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյի գործակալն է, խոսել է նոր պայմանագրի մասով կատալոնական ակումբի հետ բանակցությունների մասին։

«Լապորտայի հայտարարությունը Ռոբերտոյի մասին չի համապատասխանում իրականությանը։ Միակ լուրջ առաջարկը անմիջապես խաղացողին չի ուղղվել։ Մեզ 3 առաջարկ ոչ ոք չի կատարել։

Օգոստոսին շատ վատ առաջարկ է կատարվել ակումբի կողմից, որին հաջորդել է Սերժիի ու Լապորտայի անձնական հանդիպումը, որի ժամանակ ևս մեկ առաջարկ է հնչել։

Ոչ թե դեկտեմբերին, այլ սեպտեմբերի 9-ին է միակ հանդիպումը կայացել, որից հետո նրանք մեր քննարկման հետ որևէ կապ չունեցող փաստաթուղթ են ուղարկել։ Դրանից հետո ոչ մի առաջարկ չի եղել»,- ասել է Խոսեպ Մարիան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա