Logo

Ագուերոն մերժել է ֆրանսիական ամսագրի՝ հարցազրույցի առաջարկը՝ հաջակցություն Մեսիի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:54 / 17.02.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն պաշտպանել է Արգենտինայի հավաքականում նախկին թիմակից Լիոնել Մեսիին այն բանից հետո, երբ ՊՍԺ-ի 34-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ռեալի» դեմ խաղում (1:0) չի իրացրել 11-մետրանոցը, որի պատճառով ֆրանսիական մարզական պարբերականները քննադատել են նրան:

«Լեոն լավ խաղաց, բացեց մրցակցի գոտիները։ Ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որ նա իմ ընկերն է, այլ նրա համար, որ նա իրականում դժվար հանդիպում անցկացրեց: Նա խաղադաշտում լավն էր և շատ ակտիվ: Ֆրանսիայում մարզական պարբերականները պարզապես «ոչնչացրին» նրան:

Ես հարցազրույցի առաջարկ ունեի ֆրանսիական ամսագրերից մեկից։ Ես ասացի՝ ո՛չ, քանի որ աջակցում եմ Լեո Մեսիին։ Ցտեսություն, շուտով կտեսնվենք: Հիմա ես զայրացած եմ»,- Ագուերոյի խոսքը փոխանցում է ESPN-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա