Logo

Ագուերոն մարզական կարիերան վերսկսելու մտադրություն ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:37 / 31.03.2022ՍՊՈՐՏ
Սերխիո Ագուերո-կարիերա

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոստովանել է, որ կարող է վերսկսել մարզական կարիերան։

33-ամյա արգենտինացին ելույթներն ավարտել է 2021 թվականի դեկտեմբերին սրտի խնդիրների պատճառով։

«ՖԻՖԱ-ն ինձ արդեն վերաբերվում է որպես լեգենդի, բայց երեկ ես մտածում էի, որ կարող եմ վերադառնալ խաղադաշտ։ Բժիշկներն ինձ ասացին, որ 5-6 ամիս ձեռնպահ մնամ ֆուտբոլից, բայց ես արդեն ուզում եմ մարզվել։

Ինձ զանգահարեցին Մայամիի «Ինտերից», ես մերժեցի»,- արգենտինացու խոսքն է մեջբերում TyC Sports-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա