Logo

Բուսկետսը Լա լիգայում գերազանցել է Ռաուլի տպավորիչ ցուցանիշը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:16 / 02.05.2022ՍՊՈՐՏ
Սերխիո Բուսկետս-Ցուցանիշ

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Սերխիո Բուսկետսը Լա լիգայում գերազանցել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսի տպավորիչ ցուցանիշը:

«Մալյորկայի» դեմ խաղում հաղթանակը (2:1) Լա Լիգայում 328-րդն էր Բուսկետսի համար, Ռաուլն Իսպանիայի առաջնությունում 327 հաղթանակ է տոնել՝ հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Այս ցուցանիշով Բուսկետսից առաջ են միայն Անդոնի Սուբիսարետան (333), Սերխիո Ռամոսը, Իկեր Կասիլյասը և Լիոնել Մեսին (3-ն էլ՝ 334-ական հաղթանակ):

Հիշեցնենք՝ Բուսկետսը «Մալյորկայի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ: Սերխիոն «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2008 թվականից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա