Logo

Ռամոսն առաջին անգամ չի ընդգրկվել ՖԻՖԱ-ի՝ տարվա խորհրդանշական հավաքականում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:03 / 18.01.2022ՍՊՈՐՏ
Ramos-Fifa2021

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 17-ին տեղի է ունեցել FIFA The Best մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ներկայացվել է նաև տարվա խորհրդանշական հավաքականը:

Տարվա խորհրդանշական հավաքականից դուրս է մնացել ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը: 

Իսպանացին առաջին անգամ չի ընդգրկվում ՖԻՖԱ-ի՝ տարվա խորհրդանշական թիմում, որը կազմակերպությունը ներկայացնում է 6-րդ անգամ:

Միայն 2 խաղացողի՝ Ռոնալդուին ու Մեսիին է հաջողվել 6 անգամ ընդգրկվել խորհրդանշական հավաքականում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա