Logo

ՊՍԺ-ի դարպասապահը տեղափոխվեց Լա լիգա

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:46 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Իսպանական «Մալյորկան» մինչև այս տարվա հունիսի 30-ը վարձակալել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» դարպասապահ Սերխիո Ռիկոյին։

28-ամյա Ռիկոն Փարիզի ակումբ է տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերի 1-ին՝ դառնալով մայրաքաղաքային թիմի առաջին իսպանացի դարպասապահը։ ՊՍԺ-ում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր և Լիգայի գավաթակիր։

Ֆուտբոլային կարիերան սկսել է «Սևիլիայում», որի կազմում 2014-20 թվականներին որոշակի ընդմիջումներով անցկացրած 170 խաղից 58-ում անառիկ է պահել դարպասը։ 2018-19 թվականներին վարձակալությամբ հանդես է եկել անգլիական «Ֆուլհեմում»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա