Հայտնի են Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանի հաղթողները հիմնական անվանակարգերում։
Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Չիրո Իմոբիլեն։ «Լացիոյի» 32-ամյա ֆուտբոլիստը 31 խաղում 27 գոլի հեղինակ դարձավ։ Երկրորդ հորիզոնականն զբաղեցրեց Դուշան Վլահովիչը, որը մրցաշրջանի միջնամասում «Ֆիորենտինայից» տեղափոխվեց «Յուվենտուս»: Նա 36 խաղում 24 գոլ հեղինակեց։
2021/22 մրցաշրջանի լավագույն ասիստենտը «Սասուոլոյի» կիսապաշտպան Դոմենիկո Բերարդին է՝ 33 խաղում 14 գոլային փոխանցում։ 12-ական գոլային փոխանցումներ են կատարել «Ինտերի» ֆուտբոլիստներ Հական Չալհանօղլուն ու Նիկոլո Բարելան։
Պրեմիեր լիգա. Ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուները, ասիստենտը և «Ոսկե ձեռնոցի» հաղթողները
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո