Logo

Սերխիո Ռամոսի արձագանքը Իսպանիայի հավաքականի՝ ԵՎՐՈ-ից դուրս մնալուն

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 07.07.2021ՍՊՈՐՏ
sergio ramos spain - Սերխիո Ռամոսի արձագանքը Իսպանիայի հավաքականի՝ ԵՎՐՈ-ից դուրս մնալուն

Սերխիո Ռամոսը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Իսպանիայի հավաքականի՝ ԵՎՐՈ-2020-ից դուրս մնալուն։ «Ֆուրիա ռոխան» կիսաեզրափակիչում պարտվեց Իտալիայի ընտրանուն։

«Տխուր է ու անարդար։ Սա չպետք է լիներ, բայց դուք մի ամբողջ երկրի հուզմունքի ու ոգևորության մեջ եք պահել։ Հպարտ եմ մեր հավաքականով»,-գրել է Ռամոսը։

Հիշեցնենք, որ Ռամոսը վնասվածքի պատճառով չէր հրավիրվել ազգային հավաքական ԵՎՐՈ-2020-ում։ 2004 թվականի Եվրոպայի առաջնությունից սկսած իսպանացի պաշտպանը ոչ մի խոշոր մրցաշար բաց չէր թողել։

Իսպանիայի հավաքականի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ հավաքական «Ռեալի» ոչ մի խաղացող չէր հրավիրվել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա