Logo

Սերխիո Ռամոսին ամենաշահավետ առաջարկը կատարել է «Արսենալը»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.07.2021ՍՊՈՐՏ
Ռամոսին ամենաշահավետ առաջարկը կատարել է Արսենալը - Սերխիո Ռամոսին ամենաշահավետ առաջարկը կատարել է «Արսենալը»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը երկու տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ:

Սերխիո Ռամոսին շատ ավելի շահավետ առաջարկ է կատարել Լոնդոնի «Արսենալը», սակայն իսպանացին մերժել է առաջարկը՝ պայմանավորված նրանով, որ «Արսենալը» Չեմպիոնների լիգայի 2021-22 խաղարկության ուղեգիր չունի:

Ըստ Goal-ի՝ «Արսենալը» Ռամոսին առաջարկել է տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ: ՊՍԺ-ի հետ կնքած պայմանագրով՝ Ռամոսը տարեկան կվաստակի 12 մլն եվրո, որը կարող է հասնել մինչև 15 մլն եվրոյի՝ պայմանավորված հնարավոր հավելավճարներով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա