Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հերթական ռեկորդն է սահմանել «Արքայական ակումբում»՝ հաղորդում է թիմի պաշտոնական կայքը:
Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Լա լիգայի 13-րդ տուրում կայացած հանդիպումն իսպանացի պաշտպանի համար 43-րդ դերբին էր: Նա դարձավ «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» դիմակայության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը՝ շրջանցելով Խենտոյին ու Սանչիսին, որոնք 42 դերբիի են մասնակցել:
Ռամոսի՝ «Ատլետիկոյի» դեմ անցկացրած դերբիներից 26-ը կայացել է Լա լիգայում, 7-ը՝ Արքայական գավաթում, 6-ը՝ Չեմպիոնների լիգայում, 3-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթում, 1-ը՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո