Logo

Սերխիո Ռամոսը քննադատել է «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղի մրցավարին

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 07.01.2019ՍՊՈՐՏ
sergioramos cropped g8mnsmfymzvczld1780mon4u - Սերխիո Ռամոսը քննադատել է «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղի մրցավարին

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը «սկանդալային» է որակել մրցավարությունը «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում, որտեղ արքայական ակումբը պարտվեց 0-2 հաշվով: Հատկապես վիճելի էր դրվագը, երբ Վինիսիուս Ջունիորի առաջխաղացումը կասեցրեց հյուրերի դարպասապահը, իսկ մրցավարը կանոնների խախտում չնկատեց և նույնիսկ չդիմեց VAR-ի օգնությանը: Բացի այդ, մրցավարը նաև կարմիր քարտ ցույց տվեց Լուկաս Վասկեսին:

«Մրցավարը մեծ դեր խաղաց այս խաղում: Ես միշտ ողջունել եմ VAR համակարգը, բայց դրա կիրառումը պետք է բարելավվի, որովհետև այն, ինչ մենք տեսանք, սկանդալային էր:

Նա կարող էր նշանակել 11 մետրանոց, իսկ ապա ստուգել VAR-ով: Հանդերձարանում կրկնապատկերը դիտելուց հետո բոլորս մի բան էինք ուզում՝ արդարություն: Մեզ շատ հաճախ պատժում են խաղադաշտում մեր վարքագծի համար, նույնը պետք է արվի մրցավարների դեպքում՝ մրցավարական կոմիտեի կողմից: VAR-ը՝ VAR, բայց պետք է կարողանաս օգտագործել այն:

Լուկաս Վասկեսի հեռացումը նույնպես շատ դաժան էր: Երբեք չեմ տեսել, որ դեղին քարտ տան նման իրավիճակում, երբ խաղը դաշտի կենտրոնում է, շուրջն էլ «Ռեալի» մի շարք խաղացողներ կան:

Մենք մոտիվացված են ու պայքարում ենք Լա Լիգայի տիտղոսի համար, բայց ամեն ինչ ավելի դժվար է դառնում, երբ նման բաներ են տեղի ունենում: Որպես թիմի ավագ՝ միշտ փորձում եմ օգնել մրցավարներին, բայց այս անգամ մրցավարությունը սկանդալային էր»,-նշել է Ռամոսը:

Կա՞ր խախտում Վինիսիուս Ջունիորի նկատմամբ, թե՞ ոչ (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա