Logo

Սերժ Գնաբրին վարակվել է կորոնավիրուսով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.04.2021ՍՊՈՐՏ
Gnabry - Սերժ Գնաբրին վարակվել է կորոնավիրուսով

Մյունխենի «Բավարիայի» աջեզրային հարձակվող Սերժ Գնաբրին վարակվել է կորոնավիրուսով՝ հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

«Գնաբրիի առողջական վիճակը լավ է, նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ»,- նշված է թիմի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Այսպիսով՝ Գերմանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում կայանալիք առաջիկա խաղին:

Գնաբրին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 23 խաղի՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա