Logo

«Սևանն» ընդհատեց «Արարատ-Արմենիայի» հաղթարշավը, չեմպիոնը վերջապես վայելեց հաղթանակի բերկրանքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 30.09.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Sevan Ararat Armenia - «Սևանն» ընդհատեց «Արարատ-Արմենիայի» հաղթարշավը, չեմպիոնը վերջապես վայելեց հաղթանակի բերկրանքը

Առաջնության 8-րդ տուրում ընդհատվեց «Արարատ-Արմենիայի» 7 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը: Իսկ ահա գործող չեմպիոն «Ալաշկերտին»  վերջապես հաջողվեց անդրանիկ հաղթանակը տոնել:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

  1. Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին, մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 38 հանդիպումներից 17-ում հաղթել են դաշտի տերերը, 15-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 6-ում գրանցվել է ոչ-ոքի:

8-րդ տուրում գրանցվեց ընթացիկ առաջնության ամենացածր արդյունավետությունը. 5 հանդիպումներում խփվեց ընդամենը 6 գոլ (միջինը՝ 1,2 գոլ մեկ խաղում): Մինչ այդ ամենասակավագոլը նախորդ տուրն էր, որում 8 գոլ էր գրանցվել: Անցկացված 38 հանդիպումներում գրանցվել է 103 գոլ (միջինը՝ 2,7 գոլ մեկ խաղում):

noah 960x640 - «Սևանն» ընդհատեց «Արարատ-Արմենիայի» հաղթարշավը, չեմպիոնը վերջապես վայելեց հաղթանակի բերկրանքը

  1. «Սևանն» ընդհատեց «Արարատ-Արմենիայի» 7 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Հետաքրքիր է, որ վերջին անգամ (2008թ.) ՀՀ առաջնություններում մեկնարկում 7 անընդմեջ հաղթանակ տոնած «Արարատն» էլ 8-րդ տուրում «սայթաքել» էր՝ 0-3 հաշվով պարտվելով «Բանանցին»: «Արարատ-Արմենիան», որ առաջնության նախորդ 7 հանդիպումներում 21 գոլի հեղինակ էր դարձել, առաջին անգամ չգտավ մրցակցի դարպասի բանալին:

Իսկ «Սևանը» Պամբոս Քրիստոդուլուի օրոք առաջնությունում անցկացրած անպարտելի հանդիպումների և դարպասն անառիկ պահած խաղերի քանակը հասցրեց 6-ի:

  1. Ավելի քան երկու տարվա ընդմիջումից հետո «Փյունիկին» վերջապես հաջողվեց հաղթել «Արարատին», որի հետ անցկացրած առաջնության նախորդ 5 հանդիպումներում ընդամենը մեկ միավոր էր վաստակել: Նախորդ հաղթանակն «Արարատի»  նկատմամբ «Փյունիկը»  տարել էր 2019թ. մայիսի 26-ին՝ 2-1: Առաջնության վերջին 5 հանդիպումներում փյունիկցիներն անպարտելի են, իսկ «Արարատի» 3 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց:

ararat pyunik 8 960x960 - «Սևանն» ընդհատեց «Արարատ-Արմենիայի» հաղթարշավը, չեմպիոնը վերջապես վայելեց հաղթանակի բերկրանքը

  1. Դավիթ Խուրցիձեն և Ֆոֆանա Բեկոն առաջին գոլերը խփեցին «Ալաշկերտում» VBET ՀՊԼ-ում, իսկ Արթուր Սերոբյանը բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում: Բեկոյի գոլն ընթացիկ առաջնության հոբելյանական՝ 100-րդ գնդակն էր:

Ֆոֆանա Բեկոն դարձավ Բարձրագույն խմբում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը: Նա ԲԿՄԱ-ի դարպասը գրավեց 33 տարեկան 19 օրականում: Բեկոն գերազանցեց  Ջոել Բաիլիի ցուցանիշը, որն «Ալաշկերտում» գոլի հեղինակ էր դարձել 32 տարեկան 81 օրականում:

Ֆոֆանա Բեկոն ընդգրկվեց նաև ՀՀ առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով վերջերս ցուցակը համալրած փյունիկցի Ուգո Ֆիրմինոյին, որն աչքի էր ընկել 32 տարեկան 265 օրականում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա