Logo

«Սևանը» հեռացվել է VBET ՀՊԼ-ից

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 02.12.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
հեռացվել է VBET ՀՊԼ ից - «Սևանը» հեռացվել է VBET ՀՊԼ-ից

Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ:

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում կայացված որոշման համաձայն՝ «Սևան» ֆուտբոլային ակումբը հեռացվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայից:

«Կոմիտեն քննարկումների արդյունքում 4 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց՝

Հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը, այն է՝ VBET ՀՊԼ առաջնության (2021-2022 մրց.) ընթացքում երկու խաղի անհարգելի պատճառով չներկայանալը, և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 7-րդ կետով` «Սևան» թիմին հեռացնել VBET ՀՊԼ առաջնությունից և զրկել սույն մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերին մասնակցելու իրավունքից, և «Սևան ՖԱ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 ՀՀ դրամի չափով, հաջորդ մրցաշրջանում միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ»,- նշված է նիստի արձանագրության մեջ:

Մյուս որոշումները՝ այստեղ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա