Logo

ՌՊԼ-ի թիմը բանակցում է Սևիկյանի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:13 / 30.06.2022ՍՊՈՐՏ
Էդգար Սևիկյան

Իսպանական «Լևանտեից» հեռացած Էդգար Սևիկյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: «Матч ТВ»-ի հաղորդմամբ՝ «Նիժնի Նովգորոդի» ղեկավարությունը բանակցություններ է վարում Մոսկվայի «Լոկոմոտիվի» սանի հետ:

Սևիկյանի՝ «Նիժնի Նովգորոդ» տեղափոխությանը կարող է նպաստել այն հանգամանքը, որ թիմի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտինովը և հայ վինգերը միասին աշխատել են Ռուսաստանի երիտասարդական հավաքականում:

Ավելի վաղ Սևիկյանը հայտնել էր, որ մտադիր է մարզական կարիերան շարունակել Եվրոպայում: 20-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 1-ին կդառնա ազատ գործակալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա