Logo

Սևիկյանը տեղափոխվում է ռուսական ակումբ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:42 / 05.07.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանական «Լևանտեից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած հայ վինգեր Էդգար Սևիկյանը կտեղափոխվի ռուսական «Նիժնի Նովգորոդ»՝ «Чемпионат»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

«Սևիկյանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Նիժնի Նովգորոդ»: Կողմերը համաձայնության են եկել պայմանագրի գրեթե բոլոր կետերի շուրջ»,- նշել է անանուն աղբյուրը:

Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է: 20-ամյա ֆուտբոլիստը 2017 թվականի հուլիսից «Լևանտեի» համակարգում էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա