Logo

«Սևիլիան» ցանկանում է թիմ հրավիրել «Ռեալի» կիսապաշտպանին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:11 / 02.03.2022ՍՊՈՐՏ
null

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հաստատել է, որ անձամբ է հետաքրքրված «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով։

«Կցանկանայի միայն «Սևիլիայի» ֆուտբոլիստներից խոսել, բայց Իսկոն մեծագույն ֆուտբոլիստ է և ես չեմ թաքցնում, որ միշտ հիացել եմ նրանով»,- ասել է իսպանացի մասնագետը։

Ավելի վաղ Marca-ն հաղորդել էր, որ «Ռեալն» այս ամառ մտադիր է վաճառել Գարեթ Բեյլի, Մարսելոյի ու Իսկոյի տրանսֆերային իրավունքները։

Իսկոն «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից։ Transfermarkt-ը 9 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա