Logo

«Սևիլիայի» պաշտպանը՝ «Բարսելոնայի» դիտակետում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:00 / 02.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» հետաքրքրված է «Սևիլիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայություններով՝ հաղորդում է Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի մարզչական շտաբը ուշադրությամբ հետևելու է ֆրանսիացու ելույթներին՝ Իսպանիայի առաջնության հերթական տուրում կայանալիք «Սևիլիայի» դեմ հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավին 23-ամյա ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագուն է և նրան ցանկանում է իր թիմում տեսնել։

Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն Լա լիգայի 23 խաղում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա