Paramount Television-ը և Anonymous Content-ը ստացել է Քենդես Բուշնելի «Սեքսը և քաղաքը» վեպի շարունակության էկրանավորման  իրավունք: Հիշեցնենք, որ վեպն էկրանավորել էր HBO ընկերությունը, իսկ գլխավոր դերերում հանդես էին եկել Սառա Ջեսիկա Փարքերը, Քիմ Քեթրոլը, Քրիստին Դևիսը և Սինտիա Նիքսոնը: «Արդյո՞ք կա սեքս մեծ քաղաքում» անունով գիրքը լույս է տեսնելու օգոստոսին  և այն պատմելու է Նյու Յորքի Վերին Իսթ Սայդի և Վիլիջի շրջաններում ապրող կանանց մասին: Վեպն ուսումնասիրում  է կանանց կյանքը տարբեր կողմերից: Ընտանիք,երեխաներ, ամուսնալուծություն, կորուստ, դեպրեսիա, նորից հույս ու ապրելու ցանկություն՝ ահա այն ամենը, ինչի հետ ամեն օր վեպի հերոսուհիները ստիպված են լինում պայքարել:

«Ժամանակները փոխվել են և 50-60 տարեկան կանայք ավելի ու ավելի շատ են սկսել իրենցով զբաղվել, նրանք զարգանում են, ինքնակրթվում, սպորտով զբաղվում, ճանապարհորդում, հիմնում սեփական բիզնեսներ, տեղափոխվում ապրելու այլ վայրեր, նոր մարդկանց հետ ծանոթանում, նորից սիրահարվում և վայելում այս հրաշք կյանքը, օգտվում դրա բոլոր բարիքներից և ես ուրախ եմ, որ կարող եմ գրքումս այդ մասին խոսել»,-նշում է Բուշնելը:

«Թե՛ գիրքը, թե՛ սերիալը մեծ ազդեցություն են թողել ինձ և հազարավոր կանանց վրա, և մենք ուրախ ենք, որ ունենք հնարավորություն շարունակելու այդ խոսակցությունը հիսուննանց կանանց անունից, և փորձել ապացուցել, որ այո՛, սեքսը 50-ից հետո գոյություն ունի», – ասել է Paramount TV-ի նախագահ Նիկոլ Քլեմենսը:

Նշենք, որ Քենդես Բուշնելը գրում է պիլոտային էպիզոդի սցենարը, և նա հանդես է գալու վերջինիս գործադիր պրոդյուսերի դերում: Պարզ չէ, սակայն՝ արդեն հարազատ դարձած դերասանուհիները կլինեն նոր սերիալում, թե՝ ոչ:

Աղբյուր՝ esquire

տես նաև՝«Սեքսը և քաղաքը». Կանանց սեղանի գիրքը