Logo

Սեզար Ասպիլիկուետան կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդում

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 04.01.2022ՍՊՈՐՏ
Cesar Azpilicueta - Սեզար Ասպիլիկուետան կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդում

«Ատլետիկոյի» պաշտպան Կիրան Տրիպիեն մոտ է «Նյուքասլ» տեղափոխվելուն։

AS-ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի է փնտրում, որը կկարողանա խաղալ պաշտպանության կենտրոնում և աջ եզրում։ Անգլիացու հեռանալու դեպքում Դիեգո Սիմեոնեն ծրագրում է թիմ հրավիրել «Չելսիի» ֆուտբոլիստ Սեզար Ասպիլիկուետային։

32-ամյա իսպանացու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը և նրանք միգուցե դիտարկեն ձմռանը նրա տրանսֆերային իրավունքները վաճառելու տարբերակը։

Ասպիլիկուետան ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ի 14 խաղի է մասնակցել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա