Logo

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:44 / 14.04.2022ՍՊՈՐՏ
Ռոդրիգո

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլի հեղինակի կոչմանն արժանացել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոն՝ հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Գոեսի՝ «Չելսիի» դեմ խաղում խփած գնդակը քվեարկության արդյունքում շրջանցել է «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի՝ «Բենֆիկայի» դարպասն ուղարկած առաջին գոլին, «Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկիի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում հեղինակած և «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի՝ «Ռեալի» դեմ մրցավեճում խփած գոլերին:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ «Լիվերպուլը» կհանդիպի «Վիլյառեալին»։

Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին և 27-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին և 4-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա