Logo

Ժիրայր Շաղոյանը՝ VBET ՀՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:51 / 07.09.2022Հայկական ֆուտբոլ
null

Երևանի ԲԿՄԱ-ից հեռացած Ժիրայր Շաղոյանը ճանաչվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի` օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:

21-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 5 խաղում խփել է նույնքան գոլ և կատարել 2 գոլային փոխանցում (հաշվի է առնված նաև հուլիսին անցկացված առաջին տուրը):

Հիշեցնենք, որ Շաղոյանը սեպտեմբերի 6-ին 1 տարվա վարձակալության պայմանագիր էր կնքել Բուլղարիան ներկայացնող Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ:

Շաղոյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արարատ-Արմենիային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա