Logo

Շահգելդյան, Ղազարյան, Կոնե․ «Արարատի» հարձակվողը՝ գավաթի եզրափակիչներում դուբլ ձևակերպած 12-րդ ֆուտբոլիստ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 16.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
15.05.2021 Ararat Alashkert cup final 11 scaled - Շահգելդյան, Ղազարյան, Կոնե․ «Արարատի» հարձակվողը՝ գավաթի եզրափակիչներում դուբլ ձևակերպած 12-րդ ֆուտբոլիստ

Վերջնագիծը հատեց VBET Հայաստանի գավաթի 2020/21թթ. մրցաշարը, որը հոբելյանական՝ 30-րդն էր պատվավոր մրցանակի խաղարկություններում: Այն նշանավորվեց «Արարատի» ֆուտբոլիստների և երկրպագուների համար այնքան երկար սպասված փառահեղ հաղթանակով:

Եզրափակչի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBET Հայաստանի գավաթի հոբելյանական՝ 30-րդ խաղարկության հաղթողին որոշելու համար անցկացվեց 24 հանդիպում: Դաշտի տերերն ու հյուրերը 9-ական հաղթանակ են տոնել, 6 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Անցկացված 24 հանդիպումներում գրանցվել է 63 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,62 գոլ): Համեմատության համար նշենք, որ գավաթի նախորդ խաղարկությունում կայացած 19 հանդիպումներում գրանցվել էր 69 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,63 գոլ):

15.05.2021 Ararat Alashkert cup final 24 960x640 - Շահգելդյան, Ղազարյան, Կոնե․ «Արարատի» հարձակվողը՝ գավաթի եզրափակիչներում դուբլ ձևակերպած 12-րդ ֆուտբոլիստ

Վարդան Բիչախչյանը՝ եռակի գավաթակիր․ ընդամենը մեկ մարզիչ է գավաթն ավելի շատ նվաճել

2․ «Արարատը» 13 տարվա ընդմիջումից հետո կրկին նվաճեց Հայաստանի գավաթը՝ 6-րդ անգամ պատվո շրջան կատարելով մրցանակով: Նախկինում արարատցիները գավաթակրի տիտղոսին էին արժանացել 1993-1995, 1997 և 2008թթ.: Գավաթի մրցաշարերում նվաճած տիտղոսների քանակով «Արարատը» հավասարվեց «Միկային»: Ռեկորդակիրը «Փյունիկն» է, որն 8-ակի գավաթակիր է: 3 անգամ գավաթով պատվո շրջան է կատարել «Ուրարտուն»«Ցեմենտն» ու«Շիրակը» կրկնակի գավաթակիրներ են, մեկական անգամ էլ գավաթին տիրել են «Գանձասար-Կապանը»«Ալաշկերտն» ու «Նոան»:

Հայաստանի անկախության շրջանում «Արարատը» 8-րդ տիտղոսին արժանացավ: Բացի գավաթի մրցաշարերում ունեցած նվաճումներից, արարատցիները մեկական անգամ արժանացել են Հայաստանի չեմպիոնի և սուպերգավաթակրի տիտղոսներին: Նախորդ տիտղոսն «Արարատը» նվաճել էր 12 տարի առաջ՝ 2009թ. Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ դառնալով Հայաստանի սուպերգավաթակիր:

3․ Հայաստանի գավաթի խաղարկությունների 30-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ եզրափակչում պատվավոր մրցանակը վիճարկեցին «Ալաշկերտն» ու «Արարատը»: Եթե «Արարատը» 8-րդ անգամ եզրափակչում վիճարկեց VBET Հայաստանի գավաթը, ապա «Ալաշկերտի» համար դա գավաթի 3-րդ եզրափակիչն էր, այն էլ վերջին 4 խաղարկություններում: «Ալաշկերտը» 2-րդ անգամ գավաթի եզրափակչում մրցանակը զիջեց մրցակցին: 2017/18թթ. մրցաշարում գավաթը նվաճելու «Ալաշկերտի» առաջին փորձն անհաջողության էր մատնվել: Ալաշկերտցիները հետխաղյա 11մ հարվածաշարում 3-4 հաշվով զիջել էին «Գանձասար-Կապանին» (հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 1-1 էր):

15.05.2021 Ararat Alashkert cup final 19 960x640 - Շահգելդյան, Ղազարյան, Կոնե․ «Արարատի» հարձակվողը՝ գավաթի եզրափակիչներում դուբլ ձևակերպած 12-րդ ֆուտբոլիստ

Դավիթ Մանոյանը կրկնեց Արթուր Յուսպաշյանի պատմական ռեկորդը

Ընդհանուր առմամբ գավաթի եզրափակիչ հանդիպումներում մրցավեճի են բռնվել 22 տարբեր զույգեր: Առավել հաճախ՝ 4 անգամ գավաթը վիճարկել են «Փյունիկն»  ու «Բանանցը» (1992, 2004, 2009, 2010թթ.): Հայաստանի գավաթի խաղարկությունների եզրափակիչ 30 հանդիպումներում ընդհանուր առմամբ մրցանակի համար մրցավեճի են բռնվել 16 թիմեր, որոնցից 9-ին է հաջողվել գավաթակիր դառնալ:

4․ Գավաթի մրցաշարերում «Արարատին» առաջին անգամ հաջողվեց հաղթել «Ալաշկերտին», ինչը թիմին վեցակի գավաթակրի տիտղոսին արժանացրեց: Մինչ այդ մրցակիցների միջև կայացած գավաթային նախորդ 4 խաղերում էլ հաղթել էր «Ալաշկերտը» գնդակների 11-3 ընդհանուր տարբերությամբ:

Գավաթի եզրափակիչ հանդիպումներում «Արարատը» երկրորդ անգամ մրցակցին հաղթեց 3-1 հաշվով: Առաջին անգամ դա պատահել էր 1993թ. «Շիրակի» հետ մրցավեճում: Ընդհանուր առմամբ նման արդյունք գավաթի եզրափակիչներում 5-րդ անգամ գրանցվեց: Նախկինում 3-1 հաշվով «Ցեմենտը» հաղթել էր «Երևանին» (1998թ.), «Բանանցն»՝ «Արարատին» (2007թ.), «Փյունիկը»՝ «Միկային» (2015թ.):

15.05.2021 Ararat Alashkert cup final 3 960x640 - Շահգելդյան, Ղազարյան, Կոնե․ «Արարատի» հարձակվողը՝ գավաթի եզրափակիչներում դուբլ ձևակերպած 12-րդ ֆուտբոլիստ

«Արարատից» 13 տարի պահանջվեց գավաթային բարձունքը կրկին նվաճելու համար․ VNews-ի ֆոտոշարքը VBET Հայաստանի գավաթի եզրափակիչից

«Ալաշկերտը» գավաթի ավարտված մրցաշարում առաջին պարտությունը կրեց: Մինչ այդ անցկացրած 6 հանդիպումներից 5-ում ալաշկերտցիները հաղթել էին, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի:

5․ Մորի Կոնեն 6 գնդակով ոչ միայն ճանաչվեց գավաթի ավարտված մրցաշարի լավագույն ռմբարկու, այլև կրկնեց պատվավոր մրցանակի մեկ խաղարկության ընթացքում «Արարատի» ռեկորդակիրներ Արթուր Քոչարյանի (1993թ.) և Արմեն Շահգելդյանի (1995թ.) ցուցանիշը: Հետաքրքիր է, որ Կոնեն այդ գոլերը խփել է գավաթի մրցաշարում անցկացրած 6 խաղերից ընդամենը 3-ում: Նա դուբլի հեղինակ էր դարձել նաև գավաթի 1/8 եզրափակչում «Սևանի» հետ կայացած 2 խաղերում էլ: Կոնեն ընդգրկվեց ՀՀ գավաթի մրցաշարերի 100 ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում:

Հիշեցնենք, որ գավաթի նախորդ խաղարկության լավագույն ռմբարկու, «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ուգոչուկվու Լուիս Օգանան 8 գոլ էր խփել: Իսկ գավաթի մեկ խաղարկությունում առավել արդյունավետ են գործել Արման Քարամյանը (2002թ., «Փյունիկ»), Արամ Ոսկանյանը (2003թ., «Միկա») և Սեմյոն Մուրադյանը (2007թ., «Բանանց»)՝ դառնալով 9-ական գոլի հեղինակ:

15.05.2021 Ararat Alashkert cup final 4 960x640 - Շահգելդյան, Ղազարյան, Կոնե․ «Արարատի» հարձակվողը՝ գավաթի եզրափակիչներում դուբլ ձևակերպած 12-րդ ֆուտբոլիստ

Մորի Կոնե․ «Խփածս գոլերից հետո գրկեցի Բիչախչյանին, որովհետև նա դժվարին պահերին միշտ իմ կողքին է եղել» (տեսանյութ)

Մորի Կոնեն դարձավ ՀՀ գավաթի եզրափակիչներում դուբլ ձևակերպած 12-րդ ֆուտբոլիստը: Նախկինում գավաթի եզրափակչում երկուական գոլ են խփել Արմեն Շահգելդյանը («Արարատ», 1993թ.՝ «Շիրակին»), Կարեն Բարսեղյանը («Կոտայք», 1995թ.՝ «Արարատին»), Հայկ Հակոբյանը («Ցեմենտ», 1999թ.՝ «Շիրակին»), Սեմյոն Մուրադյանը («Բանանց», 2007թ.՝ «Արարատին»), Գևորգ Ղազարյանը («Փյունիկ», 2010թ.՝ «Բանանցին»), Նարեկ Բեգլարյանը («Միկա», 2011թ.՝ «Շիրակին»), Ռազմիկ Հակոբյանը («Փյունիկ», 2014/15թթ.՝ «Միկային»), Կիրիան Նվաբուեզեն («Շիրակ», 2016/17թթ.՝ «Փյունիկին»), «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Ուգոչուկվու Լուիս Օգանան և Յուսուֆ Օտուբանջոն (2019/20թթ.՝ «Նոային»), Վլադիմիր Ազարովը («Նոա», 2019/20թթ.՝ «Արարատ-Արմենիային»):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա