Logo

Շաքիլ Օ՚Նիլը շնորհավորել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:21 / 17.06.2022Բասկետբոլ
Շաքիլ Օ՚Նիլ

Լեգենդար բասկետբոլիստ, ներկայում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փորձագետ Շաքիլ Օ՚Նիլը սոցցանցերում կատարած գրառմամբ շնորհավորել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղացողներին NBA-ի այս մրցաշրջանում հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորանքներս Ստեֆեն Քարիին, Դրեյմոնդ Գրինին, Կլեյ Թոմփսոնին և ամբողջ թիմին։ Հրաշալի աշխատանք է, տղանե՛ր»,- գրել է Օ՚Նիլը։

Առաջնության եզրափակիչ շարքում «Ուորիորզի» բասկետբոլիստները 4։2 հաշվով հաղթել են «Բոստոն Սելտիքսին»։ Սա Կալիֆորնիայի թիմի 4-րդ մրցանակն է փլեյ-օֆֆի վերջին 8 խաղարկություններում։ «Ուորիորզը» NBA-ի 7-րդ տիտղոսն է նվաճել իր պատմության ընթացքում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա