Logo

«Շալկեի» նախկին ֆուտբոլիստն ազատազրկվել է սեփական մահը կեղծելու համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 18.11.2021ՍՊՈՐՏ
Շալկեի նախկին ֆուտբոլիստն ազատազրկվել է սեփական մահը կեղծելու համար - «Շալկեի» նախկին ֆուտբոլիստն ազատազրկվել է սեփական մահը կեղծելու համար

Գելզենկիրխենի «Շալկեի» երիտասարդական թիմի նախկին ֆուտբոլիստ Հիանիկ Կամբան մեղավոր է ճանաչվել սեփական մահը կեղծելու համար՝ հաղորդում է Givemesport-ը:

Ենթադրվում էր, որ Կամբան մահացել է 2016 թվականին Կոնգոյում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

VfB Hüls ֆուտբոլային ակումբը, որի կազմում հանդես է եկել Կամբան, 2016 թվականին հաղորդագրություն էր տարածել. «Նա այն սակավաթիվ ֆուտբոլիստներից էր, որ կրում էր մեր ակումբի գաղափարներն ու արժեքները: Նրա մահը մեծ կորուստ է: Հիանիկը, անկասկած, դառնություն պատճառեց մեզ սպորտային առումով, բայց առաջին հերթին մենք նրան կարոտելու ենք որպես մարդկային արժեքներ կրող մարդու»:

Bild-ը, հղում կատարելով Daily Mail-ին, գրում է, որ նախկին ֆուտբոլիստի կինը՝ Քրիստինան, կյանքի ապահովագրության շրջանակում փորձել է 3,36 մլն ֆունտ ստանալ: Նրան չի հաջողվել այդքան գումար ստանալ ապահովագրական ընկերությունից, սակայն փոխարենն ստացել է 1 մլն ֆունտ:

Երկու տարի անց՝ 2018 թվականին, Կամբան երևան է դուրս եկել. նա գնացել է Կինշասայում Գերմանիայի դեսպանատուն՝ հայտնելու, որ ողջ-առողջ է:

Նա ասել է, որ ընկերները հեռացել են՝ իրեն թողնելով առանց անձնագրի, բջջային հեռախոսի ու գումարի:

2019 թվականին նախկին ֆուտբոլիստին նկատել են Գերմանիայում: Դրանից հետո հետաքննություն է սկսվել Կամբայի ու նրա կնոջ նկատմամբ: Հետաքրքիր է նաև այն, որ «Շալկեի» նախկին ֆուտբոլիստը հայտարարել է, թե որևէ տեղեկություն չունի իր կնոջ գործողություններից:

Չնայած հայտարարությանը՝ և՛ նախկին ֆուտբոլիստը, և՛ նրա կինը մեղավոր են ճանաչվել խարդախության համար ու դատապարտվել 46 ամսվա ազատազրկման:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա