Քրիստիան Գրոսը նշանակվել է «Շալկեի» գլխավոր մարզիչ՝ հաղորդում է Գելզենկիրխենի թիմի պաշտոնական կայքը:
Շվեյցարացի մասնագետն ակումբի ղեկն ստանձնում է՝ Բունդեսլիգայում տեղը պահպանելու պայքար մղելու համար:
«Առաջիկա հինգ ամիսները մեզ համար Բունդեսլիգայում մնալու պայքարի համար են: Քրիստիան Գրոսը թե՛ Գերմանիայում, թե՛ Անգլիայում ապացուցել է, որ կարող է հաջողությամբ կատարել նման առաքելություններ»,- ասել է ակումբի մարզական տնօրեն Յոխեն Շնայդերը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Շալկեն» անցկացրած 13 խաղից հետո 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո