Logo

«Շալկեն» կմասնակցի Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանին (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:42 / 08.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

2-րդ Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Շալկեն» 3:2 հաշվով առավելության է հասել «Սանկտ Պաուլիի» նկատմամբ ու մրցաշարի ավարտից 1 տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար:

Այսպիսով՝ Գելզենկիրխենը ներկայացնող ակումբը կմասնակցի Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանին:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 2020/21 մրցաշրջանի արդյունքներով թիմն զբաղեցրել էր վերջին տեղն ու տեղափոխվել 2-րդ Բունդեսլիգա:

Հավելենք, որ «Շալկեն» Գերմանիայի յոթակի չեմպիոն է (1933/34, 1934/35, 1936/37, 1938/39, 1939/40, 1941/42, 1957/58):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա