Logo

Շանթ Սարգսյանը՝ Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի հաղթող

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:01 / 15.06.2022Շախմատ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը վերջնագիծը հատեց Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը: Ինչպես սպասվում էր, Շանթ Սարգսյանը ձեռքից բաց չթողեց հուշամրցաշարի հաղթող դառնալու հիանալի հնարավորությունը:

Ավարտական՝ 9-րդ տուրում հաշտություն կնքելով Արթուր Դավթյանի հետ՝ Շանթ Սարգսյանը վաստակած 7,5 միավորով դարձավ հուշամրցաշարի հաղթող՝ արժանանալով 3 մլն դրամ պարգևավճարի: Սարգսյանը հուշամրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտելով ոչ-ոքի:

Արթուր Դավթյանը 7 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով իրանցի Ամին Տաբատաբաեիին: Վերջինը հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին: Դավթյանն ու Տաբատաբաեին 1,75-ական մլն դրամ պարգևավճար ստացան:

Կանանցից լավագույնը 6 միավոր վաստակած Մարիամ Մկրտչյանն էր, որը ևս արժանացավ դրամական պարգևի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա