Logo

Շանթ Սարգսյանը մոտ է վերջնական հաջողությանը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:57 / 14.06.2022Շախմատ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտին է մոտենում Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը: Այսօր կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի մրցախաղերը:

Ուշադրության կենտրոնում երկու առաջատարների՝ Շանթ Սարգսյանի և Լևոն Բաբուջյանի մրցավեճն էր: Հաջողությունն ուղեկցեց Շանթին, որը 7 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը և լուրջ հայտ ներկայացրեց հուշամրցաշարի հաղթողի կոչմանն արժանանալու համար:

Սարգսյանին կես միավոր են զիջում Սամվել Տեր-Սահակյանն ու Արթուր Դավթյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Հովիկ Հայրապետյանին և Զավեն Անդրիասյանին:

6-ական միավոր են վաստակել Մանուել Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Ամին Տաբատաբաեին և Արսեն Դավթյանը:

Վաղը կայանալիք ավարտական՝ 9-րդ տուրում գլխավոր մրցանակի համար պայքարում վճռորոշ կլինեն Արթուր Դավթյան-Շանթ Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան-Ամին Տաբատաբաեի մրցախաղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա