Logo

Շաքիրին հեռանում է «Լիվերպուլից»․ նա անձամբ ասել է, թե որտեղ է ուզում շարունակել կարիերան

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 26.07.2021ՍՊՈՐՏ
1001232036 1024x683 1 - Շաքիրին հեռանում է «Լիվերպուլից»․ նա անձամբ ասել է, թե որտեղ է ուզում շարունակել կարիերան

«Լիվերպուլի» կիսապաշտպան Շերդան Շաքիրին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հավանաբար կփոխի ակումբը։

Շվեյցարացի խաղացողը հարցազրույց է տվել CorSport-ին ու ասել, թե որ ակումբում է մտադիր շարունակել կարիերան․

«Ես ասել եմ «Լիվերպուլի» ղեկավարությանը, որ պատրաստ եմ նոր մարտահրավերի։ Նրանք ընդունել են իմ որոշումն ու կքննարկեն առաջարկներն իմ տրանսֆերը վաճառելու համար։ «Լիվերպուլը» չի կանգնեցնի ինձ այս ամառ։

Ուզում եմ վերադառնալ Իտալիա ու խաղալ «Լացիոյում»,-ասել է Շաքիրին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա