Logo

Շատունովի աճյունամոխրի մի մասը շաղ կտան Գերմանիայի լճի վրա

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:47 / 29.06.2022Երաժիշտներ
Յուրի Շատունով

Ռուսական «Ласковый май» խմբի առաջատար Յուրի Շատունովի աճյունամոխրի մի մասը թաղվել է Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը, իսկ մյուս մասը կտեղափոխվի Գերմանիա, որտեղ այն շաղ կտան լճի վրա, հայտնում է РИА «Новости»-ն։

«Գերմանիայում Յուրային երկրորդ անգամ ոչ ոք չի թաղի, կարող է լինել միայն մեկ թաղում։ Մնացած աճյունամոխիրը շաղ կտանք Գերմանիայում լճի վրա, ինչպես խնդրել է Յուրան»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 48 տարեկանում մահացել է փոփ երգիչ Յուրի Շատունովը։

«Ласковый май»-ի նախկին մենակատարը մահացել է շտապօգնության մեքենայում. մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։

Յուրի Շատունովը ծնվել է 1973թ.-ին: Մոր մահից հետո նա հայտնվել է մանկատանը, որտեղ ծանոթացել է սիրողական արվեստի շրջանակի ղեկավար Սերգեյ Կուզնեցովի հետ և դարձել «Ласковый май» խմբի անդամ։ 1980-ականների երկրորդ կեսին «Ласковый май»-ը ստեղծել է իր հիմնական հիթերը, այդ թվում՝ «Белые розы», «Лето», «Пусть будет ночь», «Седая ночь»։ 

1991 թվականին խումբը բաժանվել է, և Շատունովը սկսել է իր սոլո կարիերան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա