Logo

Շեքսպիրը ԱՊԼ-ի ռեկորդ սահմանեց

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 01.04.2017ՍՊՈՐՏ
C8Q U64XYAEltAi - Շեքսպիրը ԱՊԼ-ի ռեկորդ սահմանեց

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Լեսթերը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Սթոք Սիթիի» դարպասը:

Իսկ «Աղվեսների» նորանշանակ գլխավոր մարզիչ Կրեյգ Շեքսպիրը այդ հաղթանակի շնորհիվ դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության միակ մարզիչը, ով կարողանում է հաղթել մեկնարկային 4 անընդմեջ խաղում:

Անգլիայի նախկին չեմպիոնները Շեքսպիրի գլխավորությամբ հաղթել են «Լիվերպուլին» (3:1), «Հալ Սիթիին» (3-1) և «Վեսթ Հեմին»(3:2):

Ներկայումս «Լեսթերը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում ընթանում է 13-րդ տեղով:

Հիշեցնենք՝ Շեքսպիրը անցել էր անգլիական ակումբի ղեկին Կլաուդիո Ռանիերիի պաշտոնանկությունից հետո, որը ղեկավարությամբ «Լեսթերը» հռչակվել էր Անգլիայի չեմպիոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա