Logo

Շևչենկոն բանակցում է՝ իտալական ակումբի բաժնետոմսերը գնելու համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:47 / 04.05.2022ՍՊՈՐՏ
Անդրեյ Շևչենկո

Ուկրաինայի հավաքականի և «Ջենոայի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն մոտ ժամանակներում կարող է ձեռք բերել «Պեսկարա» ֆուտբոլային ակումբը, որը խաղում է իտալական C Սերիայում՝ հայտնում է Calciomercato-ն:

Մայիսի 3-ին ուկրաինացին Միլանի Լինատե օդանավակայանից ժամանել է Պեսկարա՝ բանակցություններ վարելու ակումբի նախագահ Դանիելե Սեբաստիանիի հետ՝ ակումբի բաժնետոմսերի մեծ մասը գնելու համար:

Նշվում է, որ Շևչենկոն ներկայացնում է մի խումբ ձեռներեցների, որոնք հետաքրքրված են այդ ակումբը ձեռք բերելու տարբերակով: Այսօր ուկրաինացի լեգենդար նախկին ֆուտբոլիստը ներկա կլինի C Սերիայի փլեյ-օֆֆի «Պեսկարա» - «Գուբիո» հանդիպմանը:

Աղբյուրը հայտնում է նաև, որ եթե Շևչենկոն և նրա բիզնես գործընկերները կարողանան գործարքն իրականացնել, ապա ուկրաինացի մասնագետը կզբաղեցնի «Պեսկարայի» նախագահի պաշտոնը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա