Logo

«Շիրակ» ֆուտբոլային ակումբին շնորհվել է ազգային արտոնագիր

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:41 / 15.04.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Շիրակ ֆուտբոլային ակումբ

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը կարող է մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Ապրիլի 15-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) լրացուցիչ նիստը:

«Կոմիտեի՝ ս․թ․ ապրիլի 1-ին «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի վերաբերյալ կայացրած որոշման և նույն նիստի ընթացքում ակումբին ու ՀՖՖ Արտոնագրման բաժնին տրված հանձնարարականների հիման վրա լրացուցիչ նիստի քննարկմանը ներկայացված էր ակումբների արտոնագրման փորձագետների եզրակացությունը, ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի միջնորդությունը, ինչպես նաև «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի կողմից ներկայացված մեկնաբանություններն ու ընդունելի և վերաբերելի ապացույցները։ Ավելին՝ «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի գործադիր տնօրենը ներկայացել էր նիստին՝ ակումբի պաշտոնական դիրքորոշումը կոմիտեին հայտնելու նպատակով։

Բազմակողմանի ուսումնասիրելով առկա հանգամանքներն ու ապացույցները՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց․

Շնորհել Ազգային արտոնագիր «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, ինչն ակումբի առաջին թիմին հնարավորություն է ընձեռում մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023թթ․ մրցաշրջանին»,- ասված է հայտարարության մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա