Logo

«Շիրակը» պարգևատրել է Արթուր Ալեքսանյանին և գյումրեցի ծանրորդներին

11:21 / 03.05.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի Երևանի «Փյունիկի» դեմ խաղից (0-4) առաջ «Շիրակը» Գյումրու քաղաքային մարզադաշտում մեծարել է Շիրակի մարզը ներկայացնող Եվրոպայի չեմպիոններին ու մեդալակիրներին՝ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, ծանրորդներ Սամվել Գասպարյանին, Գարիկ Կարապետյանին, Վարազդատ Լալայանին, Արա Աղանյանին և Ռաֆիկ Հարությունյանին:

Հայ մարզիկներին անվանական մարզաշապիկներ և ժամացույցներ է նվիրել ակումբի նախագահ Տիգրան Վիրաբյանը: 

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 30 տուրերից հետո «Շիրակը» 32 միավորով 6-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա