«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինիարը խոսել է իտալական ակումբում իր ապագայի մասին։
«Իմ պրոֆեսիոնալ ապագան «Ինտերի» հետ է. ես պայմանագիր ունեմ։ Առաջիկայում որևէ փոփոխություն չեմ ծրագրել։ Ամեն կես տարին մեկ շշուկներ են հայտնվում, թե ես լքելու եմ ակումբը, և դրանում ոչ մի արտասովոր բան չկա»,- ֆուտբոլիստի խոսքն է հաղորդում Pravda-ն։
27-ամյա Շկրինիարն «Ինտերի» ֆուտբոլիստ է 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում սլովակ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։ Շրկինիարի ու «Ինտերի» պայմանագիրն ուժի մեջ է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 60 մլն եվրո։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո