Logo

Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 25.02.2021Արվեստանոց
wqdefr - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]

Ֆրիդան իր դրամատիկ կյանքով և հանճարեղ կտավներով շատերի սրտում է։ Իր կյանքի ամենադրամատիկ օրերերը նա անցկացրել է Մեխիկոյի Կոյոական շրջանում գտնվող հայրական տանը, որը հայտնի է որպես Կապույտ տուն (La Casa Azul)։

Տունը, որտեղ ծնվել է Ֆրիդան, որտեղ նա երկար ամիսներ տառապել է ավտովթարից հետո, որտեղ նա վերադարձավ Դիեգո Ռիվերայից բաժանվելուց հետո, որտեղ նա նոր կյանք սկսեց նրա հետ, վերամիացավ, և որտեղ էլ նա մահացավ 1954-ի հուլիսին, անվերջ պատմում է այս հանճարեղ կնոջ կյանքի մասին։

Ֆրիդայի հայրը՝ Գիլերմո Կալոն, այս տունը կառուցել է 1904 թվականին։ Հետագայում այն գնել է Ֆրիդայի ամուսինը՝  Դիեգո Ռիվերան՝ վճարելով հիփոթեքը և պարտքը, որը Ֆրիդայի հայրը կուտակել էր 18 տարեկանում դժբախտ պատահարի պատճառով տառապող Ֆրիդային բժշկական օգնություն հասցնելու համար։

Տունը սկզբնապես շատ ավելի փոքր է եղել, քան հիմա: Իրենց ամուսնության հետագա տարիների ընթացքում  Ռիվերան և Կալոն մեծ աշխատանք են կատարել  ճարտարապետ Ճուան Օգորմանի հետ միասին։

Տան նոր թևը ներառում էր Ֆրիդայի ստուդիան եւ ննջարանը: Ֆրիդայի մահից չորս տարի անց, La Casa Azul-ը վերածվեց թանգարանի: Այն զարդարված է մեքսիկական ժողովրդական արվեստով և պարունակում է Ֆրիդայի և Դիեգոյի անձնական իրերը, այնտեղ ապրած ժամանակից:

Թանգարանում են գտնվում նկարչուհու մի քանի գեղանկարներ, անձնական իրեր, գրքեր և նախակոլումբյան արձանիկների անձնական հավաքածուն, Դիեգո Ռիվերայի և այլ արվեստագետների աշխատանքներ, մեքսիկական ժողովրդական արվեստի գործեր, նախաիսպանական ձեռագործ աշխատանքներ, լուսանկարներ, հուշամատյաններ։

Լուսանկարներն արված են «Կապույտ տուն» թանգարանում։

Լուսանկարները՝ Արտյոմ Լևոնյանի

IMG 9188 1 960x1280 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9189 1 960x969 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9191 1 960x1128 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9196 2 960x720 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9197 1 960x1280 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9201 960x1280 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9202 960x720 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9204 960x720 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9205 1 960x720 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9207 1 960x1280 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9209 1 960x720 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9210 1 960x720 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9211 960x720 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9212 1 960x720 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9223 960x720 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9232 960x1280 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9230 960x720 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9228 960x720 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]IMG 9227 960x1280 - Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա