«Բավարիայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը մեկնաբանել է Ռալֆ Ռանգնիկի՝ ժամանակավոր նշանակումն անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։
«Չելսիի» խաղաոճն այս մրցաշրջանում թիմին կօգնի տիտղոս նվաճել այս մրցաշրջանում։ «Մանչեսթեր Յունայթեդն» այս հարցում դեռ զիջում է, բայց Ռալֆ Ռանգնիկի նշանակումով թիմերի միջև առկա տարբերությունը կչեզոքացվի։
«Չելսիին» ու «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողություն եմ մաղթում հետագա խաղերի ժամանակ»,- գրել է Շվայնշտայգերն իր թվիթերում։
Ներկա պահին «Չելսին» 30 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Մանչեսթեր Յունայթեդը» 18 միավորով 8-րդն է։
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո