Logo

«Շո՜կ, Մեսին գնում է»․ Ֆուտբոլային աշխարհի արձագանքը անհավատալի լուրին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 06.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
messi 3 - «Շո՜կ, Մեսին գնում է»․ Ֆուտբոլային աշխարհի արձագանքը անհավատալի լուրին

Շոկային լուրերի պակաս ֆուտբոլային աշխարհն անցնող ամիսների ընթացքում չունեցավ։ Երեկ երեկոյան իսպանական լրատվամիջոցները սկսեցին գրել, որ Լիոնել Մեսին երբեք այսքան հեռու չի եղել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելուց։ Ժամեր անց եկավ անհավատալի հայտարարությունը։

«Մեսին չի շարունակի հանդես գալ «Բարսելոնայում»,- ասված էր ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Շոկային լուր, սենսացիոն շրջադարձ․ այս անգամ ամեն ինչ կարծես անվերադարձ է։ Մեսին այլևս երբեք չի լինի «Բարսելոնայի» խաղացող։

VNews-ը ներկայացնում է ֆուտբոլային հանրության արձագանքը ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր լուրին։

Գարի Լինեկերը, որն այս տարվանից աշխատելու է Լա լիգայում, չի հավատում, որ իր սիրելի խաղացողը հեռանում է «Բարսելոնայից»։ Նա մի քանի թվիթով արձագանքել է Մեսիի հեռանալուն․

«Ա՜յ քեզ բան։ «Բարսելոնան» ասում է, որ Լիոնել Մեսին չի շարունակելու խաղալ «Բարսելոնայում»։


«Գրողը տանի։ Ինչպե՞ս նրանք հասան այս իրավիճակին։ Սա ակումբ չէ, այլ խելագարություն է»։

Լինեկերն այնուհետև հրապարակել է Մեսիի ու ՊՍԺ-ի խաղացողների՝ օրեր առաջ արված լուսանկարը:

Մեսիի հեռանալու լուրը նաև իսպանական ու համաշխարհային մամուլի գլխագրերում էր։ Իսպանական Marca-ն այսպես արձագանքեց Մեսիի հեռանալուն․
«Բարսելոնան» կորցրեց իր պատմության լավագույն խաղացողին»։

16282119591444 - «Շո՜կ, Մեսին գնում է»․ Ֆուտբոլային աշխարհի արձագանքը անհավատալի լուրին

Sport-ը ևս կարճ էր ու խոսուն․
«Դրամա, Մեսին գնում է»։

16282121408040 - «Շո՜կ, Մեսին գնում է»․ Ֆուտբոլային աշխարհի արձագանքը անհավատալի լուրին

Կատալոնական գլխավոր լրատվամիջոցը՝ Mundo Deportivo-ն, արձագանքեց այսպես․

«Բոմբասո՜, Մեսին գնում է»։

Հետաքրքիր էր բրիտանական Daily Express-ի արձագանքը։ Նրանք Մեսիի հեռանալու մասին լուրն ու Ջեկ Գրիլիշի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» «միքսել» են ու ստացել են այսպիսի մի գլխագիր․

«Մեսին հեռանում է «Բարսելոնայից» այն պահին, երբ «Սիթին» հայտարարում է իր նոր 10 համարի մասին»։

16282233144348 - «Շո՜կ, Մեսին գնում է»․ Ֆուտբոլային աշխարհի արձագանքը անհավատալի լուրինGoal-ի աչքից ևս չի վրիպել այն հանգամանքը, որ Մեսիի՝ «Բարսայից» հեռանալու ու Ջեկ Գրիլիշի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու լուրերը ժամանակագրորեն գրեթե համընկան։ Նրանք փոքր-ինչ հումորով փորձել են ներկայացնել, թե ինչ վիճակում է հիմա «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

«Գվարդիոլան Գրիլիշին տվեց 10 համարը այն նույն օրը, երբ Մեսին հեռացավ «Բարսելոնայից»։

Guardiola gave Grealish the no.10 shirt on the same day Messi left Barcelona pic.twitter.com/3Mjznxcu9L

— Goal (@goal) August 5, 2021

Հումորային արձագանքների պակաս ևս չկար։ SportsCenter էջն էլ ակնարկում է, թե Մեսին գուցե փոխի մարզաձևն ու տեղափոխվի NBA՝ համալրելով «Լոս Անջելես Լեյքերսի» շարքերը։

Հումորային արձագանքների մեջ երկրպագուներն իհարկե չէին կարող չհիշել Սերխիո Ագուերոյին, որը «Բարսելոնա» էր եկել հենց Լիոնել Մեսիի կողքին խաղալու համար։ Զվարճալի լուսանկարն՝ առանց մեկնաբանության։

Բասկետբոլը միակ մարզաձևը չէ, որտեղ սպասում են Մեսիին «Բարսելոնայից» հեռանալուց հետո։ Դեռևս անցած տարի, երբ աղմուկ էր բարձրացել Մեսիի հեռանալու վերաբերյալ, Ֆորմուլա 1-ի «Մերսեդես» թիմն առաջարկել էր Մեսիին տեղափոխվել Բրեկլեյ, որտեղ գտնվում է թիմի բազան։ Երեկվա լուրից հետո «Մերսեդեսի» հումորով ադմինը որոշել է ռեթվիթել անցած տարվա լուսանկարն ու գրառում կատարել հետևյալ բովանդակությամբ․

«Լեո՛, զանգի՛ր մեզ»։

Leo. Call us. 👀 https://t.co/zdqjJrSTZU

— Mercedes-AMG PETRONAS F1 Team (@MercedesAMGF1) August 6, 2021

Գերմանական «Վոլֆսբուրգը» նույնպես երազանքների մեջ է։ Նրանք զվարճալի լուսանկար են պատրաստել։ Համաձայնվեք, «Վոլֆսբուրգի» մարզաշապիկով Մեսին իրեն նման չէ։

Երբ «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Մեսիի հեռանալու մասին, բավականին առեղծվածային հրապարակում կատարեց «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացին Instagram-ի իր էջի «սթորիս» բաժնում լուսանկար հրապարակեց, որտեղ ինչ-որ մեկը փախչում է այրվող տարածքից։ Ինչ էր ակնարկում Բենզեման՝ պարզ չէ։

No description available.

Մեր ընտրանին․

Մեսիի հեռանալու լուրն իսկապես շոկի մեջ է գցել ակումբի խաղացողներին։ Գուցե հենց դա է պատճառը, որ թիմակիցներից դեռևս ոչ ոք չի արձագանքել Մեսիի՝ ակումբից գնալու լուրին։ Սակայն հին թիմակիցներից մեկն արդեն հասցրել է հրաժեշտի նամակ գրել ակումբի պատմության մեջ լավագույն խաղացողին։

«Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, Լեո՛։ Մենք երբեք չենք կարող բավականաչափ շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ տվել ես մեզ։ Լավագույնն եմ մաղթում քեզ»,-Instagram-ի իր էջում գրել է կատալոնական ակումբի նախկին ավագ Կառլես Պույոլը։

 

 

View this post on Instagram

 

A post shared by Carles Puyol (@carles5puyol)

Մեսիի հին թիմակիցներից մեկին արգենտինացու հեռանալու մասին լուրը կարծես թե ուրախացրել է։ Այդ խաղացողը Նեյմարն է, որը հիմա ՊՍԺ-ում է խաղում։ Բրազիլացի ֆուտբոլիստը թեև ուղիղ չի արձագանքել Մեսիի հեռանալու լուրին, սակայն անուղղակիորեն ակնարկել է, որ ցանկանում է արգենտինացուն տեսնել փարիզյան թիմում։ Նեյմարը Instagram-ում հավանել է Մեսիի ու իր գրկախառնված լուսանկարը, որտեղ երկուսն էլ ՊՍԺ-ի մարզաշապիկով են։

 

View this post on Instagram

 

A post shared by TNT Sports Brasil (@tntsportsbr)

Մեսիի հեռանալուն արձագանքել է նաև «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։ Կոլումբիացին ասել է հետևյալը․

«Եթե Մեսին գնա ՊՍԺ, նրանք կդառնան Ֆրանսիայի միակ ակումբը։ Այդ երկրի բոլոր տիտղոսները կարելի է միանգամից նրանց տալ»,- Խամեսի խոսքը մեջբերում է Marca-ն։

16282339434400 - «Շո՜կ, Մեսին գնում է»․ Ֆուտբոլային աշխարհի արձագանքը անհավատալի լուրին

Արգենտինայի հավաքականի կազմում 1978 թվականի աշխարհի չեմպիոն Մարիո Կեմպեսը կարծում է, որ Մեսիի հեռանալով՝ Լա լիգան չափազանց մեծ կորուստ ունեցավ։ Նա հենց իսպանական ֆուտբոլն էր․

«Լա լիգան այլևս չի ունենա Կրիշտիանու Ռոնալդու։ Ուրիշ Մեսի նույնպես չի լինի։ Մբապեն գուցե գա, բայց այդպիսի խաղացողներ՝ երկու հրեշներ, որոնց խաղը մենք նայում էինք 10-12 տարի, այլևս չեն լինի։

Մբապեն չունի այն հզորությունը, որն ունեին այդ երկու խաղացողները։ Իսպանական ֆուտբոլն այսօր Մեսին էր, ու սա դրա վերջն է»,- ասել է Կեմպեսը։

Messi increases his iconic status in Barca | Deccan Herald

Արդեն այսօր կեսօրին Մեսիի հեռանալու մասին խոսեց այս պատմության գլխավոր անձանցից մեկը՝ «Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտան։ Նա մամուլի ասուլիս էր հրավիրել ու փորձում էր բացատրել, թե ինչ է տեղի ունեցել բանակցություններում, ու թե որն է այս որոշման պատճառը․

«Ես այստեղ եմ, որպեսզի բացատրեմ Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակը։ Սկզբից ուզում եմ ասել, որ մենք սարսափելի ֆինանսական անցյալ ունենք։ Աշխատավարձերի վրա գնում է մեր եկամուտների 110 տոկոսը։ Դա նշանակում է, որ ճկուն գործելու հնարավորություն չունենք։

Իրավիճակն ավելի վատն է, քան մեզ ներկայացնում էին, քան մենք ստանում էինք պաշտոնական հաշվարկների հիման վրա։

Պարտքն ավելի շատ է, քան սպասվում էր, ու այս ամենն իհարկե կապված է ֆինանսական ֆեյր-փլեյի հետ։ Մեսիի հետ նոր պայմանագրի կնքումը չէր կարող հաստատվել։ Այս համատեքստում մենք համաձայն չենք այն գործարքի հետ, որը կնքել է Լա լիգան, քանի որ դրանով մենք պարտավորվում ենք 50 տարով ինչ-որ բան անել։

Ակումբն ավելի բարձր է, քան խաղացողները, մարզիչներն ու տնօրենները»,- ասել է Լապորտան ասուլիսի ընթացքում։

«Բարսելոնայում» հետդարձի ճանապարհ կարծես թե չկա։ Մեսին հեռանում է իր կյանքի ակումբից։ Հաշվի առնելով այսպիսի լուրի արձագանքների քչությունը՝ հասկանում ես, թե որքան շոկային է այն եղել արգենտինացու թիմակիցների և առհասարակ ֆուտբոլային հանրության համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա