Logo

Շոկ-արթի անսովոր նմուշներից մի քանիսը

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 23.08.2021ՍՊՈՐՏ
Maurizio Cattelan La Nona Ora 1999 copy - Շոկ-արթի անսովոր նմուշներից մի քանիսը

Շոկ-արթ ուղղությունը սահմանափակումներ չունի գեղարվեստական մեթոդի առումով, ոճով կամ ժանրով: Շոկ-արթի կողմնակիցները պնդում են, որ այս ձևը հասարակութան պահանջարկն է, իսկ քննադատները մերժում են այն` որպես մշակութային աղտեղություն։ Այսպիսով, արվեստի այս տեսակի շուրջ բանավեճերը դեռ շարունակվում են։

19-րդ դարի վերջին և 20-րդ սկզբին բավական էր մարմնավաճառի նկարել, և կտավը սկանդալ կհարուցեր: Հիմա ամեն ինչ այլ է… Ներկայացնում ենք Շոկ-արթի անսովոր նմուշներից մի քանիսը, որոնք կարող են առաջացնել տարբեր զգացողություններ՝ զզվանքից մինչև սարսափ կամ ջղայինություն:

Chris Burden – Shoot


.

Chris Burden – Shoot, 1971


Կատարողական արվեստագետների շարքում, ովքեր բառացիորեն պատրաստ էին մահանալ հանուն իրենց արվեստի (հիշենք Մարինա Աբրամովիչին և նրա «Ռիթմ 5»-ը), կար Քրիս Բերդենը, որը 1971 թվականին նկարահանվեց որպես արվեստի գործի մաս: Եղածն ապացուցելու համար ամեն ինչ տեսանկարահանվեց, որտեղ երևում է, թե ինչպես է նրա օգնականը կրակում իրական 22 տրամաչափի հրացանով՝ մոտ 5 հեռավորությունից (16 ոտնաչափ): Նշանակետը նկարչի ձախ թևն էր: Դա տեղի ունենալուց հետո Քրիս Բերդենը բավականին ապշած տեսք ուներ, գուցե այն պատճառով, որ, դե, դա ավելի ցավոտ էր, քան նա կարծում էր: Նկարիչն, իհարկե, վերականգնվեց, միայն թե շարունակեց ցնցել մարդկանց՝ Trans-Fixed-ի նման անսովոր ստեղծագործություններով:

Andres Serrano – Piss Christ


shocking art

Andres Serrano – Piss Christ, 1987, Vandalized


Ամենահայտնի ու ցնցող արվեստի գործերից մեկը, անշուշտ, Անդրես Սերանոյի “Piss Christ”-ն է, նկարչի մեզի մեջ ընկղմված խաչելության 1987 թվականի լուսանկարը: Հիսուսի և նրա խաչի լուսանկարների շարք, որոնք ընկղմվել են մարմնի տարբեր հեղուկների մեջ, ինչպիսիք են կաթն ու արյունը: Պատկերը խորապես վիրավորել է քրիստոնյա հավատացյալներին և նույնիսկ դատապարտվել է պահպանողական ամերիկացի սենատորների կողմից: Այն, որ աշխատանքը կարող է մեծ աղմուկ բարձրացնել նույնիսկ այսօր՝ դա փաստ է: 2011-ին ֆրանսիացի կաթոլիկ ֆունդամենտալիստները ոչնչացրեցին լուսանկարի տպագրությունը, երբ այն ցուցադրվում էր Ավինյոնի Lambert հավաքածուում:

Անդրես Սերանոն բացատրեց, որ այս գործը՝ ըստ էության, դատապարտում է Քրիստոսի կերպարի շարունակական չարաշահումը և ուղված է որոշ կեղծավոր հավատացիալների՝ ովքեր խեղաթյուրում են նրա խոսքերը իրենց շահերից ելնելով:

Maurizio Cattelan – La Nona Ora


shocking art

Maurizio Cattelan – La Nona Ora, 1999


Մեկ այլ իտալացի, ով սիրում է զարմացնել՝ Մաուրիցիո Կատելանն է: Նրա բազմաթիվ լաշխատանքների շարքում կա La Nona Ora (Իններորդ ժամը) կոչվող գործը, որում մենք տեսնում ենք Հովհաննես Պողոս II պապի բնական չափի քանդակը, որը ընկած էր գետնին՝ երկնաքարի հարվածից հետո, իսկ շուրջը ցրված են ապակու փոքր կտորներ: Դժվար չէ գուշակել, որ այն ևս համարվեց սրբապղծություն: 2001-ին՝ Լեհաստանում ցուցադրվելիս այն ենթարկվեց վանդալիզմի՝ կրոնական խմբի կողմից: Այն ցուցադրվել է Լոնդոնի Թագավորական ակադեմիայում՝ «Ապոկալիպսիս» հեղինակավոր ցուցադրության շրջանակներում և վաճառվել Christie’s-ում 886,000 դոլարով:

Piero Manzoni – Artist’s Sh*t


.

Piero Manzoni – Artist Sh*t, 1961


Երբ ասում ենք, որ իտալացի նկարիչ Պիերո Մանցոնին ստեղծել է այս արվեստը 1961 թվականին՝ նկատի ունենք հենց բառացիորեն: Նկարիչ Sh*t-ն հենց այն է, ինչ դուք կարծում եք` 90 թիթեղյա բանկա, որոնցից յուրաքանչյուրը լցված է 30 գրամ կղանքով: «Թարմ պահպանված», ինչպես նշված է ապրանքի վրա արվեստի գործի գինը գնահատվել է ոսկու արժեքի հիման վրա, և ինչ-որ պահի դրա վաճառքի գինը հասել է մինչև 100,000 ԱՄՆ դոլարի: Արդյո՞ք սա ապացույց չէ, որ ամեն ինչ կարող է արվեստ լինել, և, որ այն նույնպես վաճառվում է: Այս ամենի ամենահետաքրքիր փաստն այն է, որ ոչ ոք չէր համարձակվում բացել տարաներից մեկը և տեսնել, թե արդյոք արվեստագետի “sh*t”-ն է ներսում: Ուստի ենթադրում ենք, որ մենք պարզապես պետք է հավատանք պիտակի տեքստին, քանի որ դա, անկասկած, ավելի հարմար է: Իսկ եթե նշենք, որ ստեղծագործության ոգեշնչումը եկել է Պիերո Մանսոնիի հոր քննադատությունից, թե իբր իր որդու արվեստը «խայտառակություն» է, ապա միգուցե այն ավելի գնահատեք:

Tracey Emin – My Bed


shocking art

Tracey Emin – My Bed, 1998


Անկախ նրանից՝ դա արվեստ եք համարում, թե պարզապես թեժ խառնաշփոթ, Թրեյսի Էմինի “My Bed”-ը սենսացիա էր: Մահճակալը իրական մահճակալ է, որտեղ Թրեյսի Էմինը ապրել է մի քանի օր՝ ընկճված իր անհաջող հարաբերությունների պատճառով: Արդյունքում մահճակալի շուրջը կան կեղտոտ ներքնազգեստ, օգտագործված պահպանակներ, օղու շշեր, աղբ… Այս գործը լայն հանրության կողմից դատապարտվել է և պիտակավորվել որպես «անպարկեշտ» նույնիսկ «անբարոյական»: Եվ մինչ շատ մարդիկ հավաքվում էին բոլոր անկյուններից՝ արվեստի գործը դիտելու համար՝ արվեստի քննադատները պնդում էին, որ յուրաքանչյուրը կարող է ցուցադրել չհավաքված մահճակալ և համարում էին դա ֆարս (զավեշտախաղ, խեղկատակություն):


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա