Logo

Շոտլանդիայի հավաքականի առաջատարներից մեկը վարակվել է կորոնավիրուսով

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 21.06.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
E4MmVv0WYAM F2 e1624275431184 - Շոտլանդիայի հավաքականի առաջատարներից մեկը վարակվել է կորոնավիրուսով

Շոտլանդիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Բիլի Գիլմորը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը։

Գիլմորը չի մասնակցի Խորվաթիայի հավաքականի հետ վաղը կայանալիք ԵՎՐՈ-2020-ի հանդիպմանը։ Նա 10 օրով կինքնամեկուսանա։ Եթե այդ ժամկետից հետո նրա թեստը բացասական լինի ու Շոտլանդիան դեռ մրցաշարում լինի, նա կարող է նորից դաշտ դուրս գալ։

Անգլիա – Շոտլանդիա խաղում Գիլմորը ճանաչվել էր լավագույն խաղացող։

Շոտլանդիան երկու խաղերից հետո մեկ միավոր ունի։ Նրանք պարտվել են Չեխիային ու ոչ-ոքի խաղացել Անգլիայի հետ։

Բարդ ճանապարհով հասան ԵՎՐՈ, կխաղան մարզչի պարզ ֆուտբոլով․ Ինչ սպասել Շոտլանդիայի հավաքականից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա