Logo

«Շուտով կլսվի թմբուկի վերջին զարկը». Ինչո՞ւ է լեգենդար Մանոլոն վաճառում իր թմբուկը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 25.05.2020ՍՊՈՐՏ
manolo el del bombo hincha de espana - «Շուտով կլսվի թմբուկի վերջին զարկը». Ինչո՞ւ է լեգենդար Մանոլոն վաճառում իր թմբուկը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:16

-

-

Եթե դուք սիրում եք ֆուտբոլ, ուրեմն պարտադիր պետք է այցելեք Իսպանիա։ Հաջորդ տողերը գուցե զարմացնեն շատ-շատերին, բայց պատկերացրեք. Պիրենեյան թերակղզու կարմիր հատվածում բացի «Ռեալից» ու «Բարսելոնայից» էլի ակումբներ կան։ Այդպիսի թիմերից մեկն էլ «Վալենսիան» է։ Իսպանիայի համանուն քաղաքի թիմը հայրենիքում իր երկրպագուների քանակով, իհարկե, զիջում է նշված գրանդներին, սակայն հանգիստ կարող է ոտք մեկնել ցանկացած այլ, մեծ անուն ունեցող թիմերի՝ «Սևիլիայի» կամ «Ատլետիկոյի» հետ։

Եթե դուք լինեք Իսպանիայում, անպայման այցելեք Վալենսիա։ Այս քաղաքում դուք կգտնեք ոչ միայն Իսպանիայի, այլև ֆուտբոլային Եվրոպայի ամենահին ու գեղեցիկ մարզադաշտերից մեկը՝ «Մեսթալիան», որտեղ իրենց խաղով երկրպագուներին ուրախացրել են այնպիսի մեծանուն ֆուտբոլիստներ, ինչպիսիք են աշխարհի չեմպիոն Մարիո Կեմպեսը և 2001 թվականի ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն կիսապաշտպան Գայիսկա Մենդիետան։

Եթե դուք լինեք Վալենսիայում ու անգամ ոչինչ չիմանաք իսպաներեն, կարող եք փողոցում մոտենալ ցանկացած անցնողի (բացի զբոսաշրջիկներից) ու ասել «Manolo del Bombo»։ Վստահ եղեք՝ ձեզ կուղեկցեն Վալենսիա քաղաքի, ինչպես նաև առհասարակ ամբողջ Իսպանիայի ամենահայտնի բարերից մեկը, որտեղ ներս մտնելուն պես կզգաք ֆուտբոլային շունչը, իսկ բարի մոտ կտեսնեք ծանրաքաշ տղամարդու՝ մեծ սև ցիոլոյով։ Դուք նրան կճանաչեք առաջին իսկ վայրկյանից. չէ՞ որ դուք նրան տեսել եք հեռուստացույցով Իսպանիայի հավաքականի խաղերի ժամանակ. նա Մանոլոն է։

fetch 3 960x720 - «Շուտով կլսվի թմբուկի վերջին զարկը». Ինչո՞ւ է լեգենդար Մանոլոն վաճառում իր թմբուկը

Հետաքրքիր է, բայց Իսպանիայի սահմաններից դուրս քչերը գիտեն նրա լրիվ անունը՝ Մանուել Կասերաս Ալտեսերո։ Հիմա նա 70-անց է, սակայն գրեթե չի փոխվել այն օրվանից ի վեր, ինչ հայտնի է դարձել ամբողջ աշխարհին. միայն մազերն են մի փոքր սպիտակել։ Լինելով այդ բարի սեփականատերը՝ նա հանդիսանում է նաև բարմեն ու մատուցող, նրա մոտ կարելի է մատչելի գներով համեղ հաց ուտել, ամառվա «ճռ» շոգին համտեսել սառցե գարեջուր, լուսանկարվել իր հետ ու լսել զանազան պատմություններ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մասին։

Մանոլոյի մասին առ այսօր (ենթադրենք, այս տեքստը գրում ենք՝ մտքներիցս հանելով կորոնավիրուսը) նկարահանում են ռեպորտաժներ ու ֆիլմեր, անում նրա հետ հարցազրույցներ։ Վստահ եղեք՝ Մանոլոյի թմբուկն աշխարհի ավելի շատ երկրներում ու քաղաքներում է եղել, քան մեր բնակչության մի ստվար զանգված։ Այն դարձել է նրա այցեքարտը, անգամ անձնագիրը։ Իսպանիայի հավաքականի ցանկացած միջազգային ստուգատեսի՝ Մունդիալի կամ Եվրոյի խաղի ժամանակ հեռարձակման ռեժիսորները փորձում են կադրում անպայման որսալ Մանոլոյին. ու հեշտությամբ գտնում են։ Հսկա փորով ու թմբուկով մարդուն գտնելը հեշտ է, չէ՞։

1080004184 0 238 2794 1810 1200x0 80 0 1 81c66498cc586be964ba13657e841667 960x540 - «Շուտով կլսվի թմբուկի վերջին զարկը». Ինչո՞ւ է լեգենդար Մանոլոն վաճառում իր թմբուկը

Մանոլոն ծնունդով ոչ թե Վալենսիայից է, այլ Ուեսկայից։ Տեղի համանուն թիմերում խաղալուց հետո հասկացավ, որ ֆուտբոլն ավելի գեղեցիկ ու հաճելի է հեռվից՝ երկրպագու աչքերով։ Մի անգամ նա իր հետ թիմի տնային խաղին բերեց թմբուկ ու սկսեց դրանով ոգևորել խաղացողներին։ Կարճ ժամանակ անց նա դարձավ «Ուեսկայի», ապա նաև «Վալենսիայի» և Իսպանիայի հավաքականի անբաժան մասնիկը։

Մանոլոն իր առաջին բարը բացել է դեռևս 1968 թվականին՝ նույն Ուեսկայում։ Մոտ 10 տարի նա աշխատեցնում էր այն։ Սակայն 1979 թվականին Մանոլոյի կյանքը փոխվեց 180 աստիճանով։ Նա մեկնեց Կիպրոս, որտեղ իր հերթական հանդիպումն էր անցկացնում Իսպանիայի հավաքականը։ Նրան այդ փորձն ու ճամփորդությունը դուր եկավ, և նա որոշեց այլևս բաց չթողնել ազգային հավաքականի որևէ հանդիպում։

«Իհարկե, բոլոր խաղերին հետևել ֆիզիկապես չհաջողվեց. իմ օրացույցում ես ունեմ օրեր, երբ ստիպված չեմ եղել մարզադաշտում ու չեմ աջակցել «կարմիր ֆուրիային», սակայն հավատացեք՝ այդ պատճառները հարգելի են։ Օրինակ, ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության ընթացքում ստիպված եղա վերադառնալ հայրենիք, ինչի պատճառով բաց թողեցի քառորդ եզրափակիչը։ Ահավոր ուժեղ հիվանդ էի։ Բուժում ստանալուց հետո վերադարձա ու հասցրեցի կիսաեզրափակիչին», – հիշում է Մանոլոն։

Մանոլոյին առավել հայտնի դարձրեց տնային՝ 1982 թվականի աշխարհի առաջնությունը։ Նա ուներ բար, բայց չուներ ավտոմեքենա։ Ստիպված ամբողջ Մունդիալն անցկացրեց ավտոստոպով՝ իսպանական փոքրիկ մեքենաների մեջ մի կերպ տեղավորելով իր հսկա թմբուկը։ Ի դեպ, նրա խոսքով, եթե չլիներ այդ թմբուկը, նա դժվար թե կարողանար այդքան տարածություն կտրել-անցնել ավտոստոպով։

«Մունդիալ-82-ի ժամանակ ես հաղթահարել եմ ավելի քան 15000 կմ ամբողջ Իսպանիայով մեկ։ Տեսնում էին թմբուկս, ճանաչում էին ու առաջարկում անվճար տեղափոխել Ա կետից Բ կետ։ Սակայն աշխարհի առաջնությունից հետո կյանքը Ուեսկայում անկում ապրեց, գործ չկար, բարս փակվեց։ Իսպայիայի հավաքականի հաջորդ խաղին գնալու համար նորից դիմեցի ավտոստոպի։ Շտապօգնության մեքենա կանգնեց ու պատրաստակամություն հայտնեց հասցնելու Վալենսիա։ Երբ թմբուկս դրեցի պադգարակի կողքին, չգիտեի, որ այնտեղ ոչ թե հիվանդ է, այլ դի», – հիշում է Մանոլոն։

fetch 960x720 - «Շուտով կլսվի թմբուկի վերջին զարկը». Ինչո՞ւ է լեգենդար Մանոլոն վաճառում իր թմբուկը

Այդպես Մանոլոն հայտնվեց Վալենսիայում, որտեղ էլ տնավորվեց, սկսեց աշխատել, գումար հավաքել, որից հետո «Մեսթալիայի» մոտ բացեց իր լեգենդար բարը։ Սակայն Սերը ֆուտբոլի ու երազանքի գործի նկատմամբ ոչ միշտ է մարդուն երջանկություն պարգևում։ 1987 թվականին նա ստացավ կյանքի առաջին ուժեղ ու դաժան հարվածը…

#Ապրող_ֆոտոներ_7.«Արտասվող պապիկի չավարտված շրջագայությունն ու աշխարհի գավաթը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա