Logo

Հալանդը հրաժեշտ է տվել «Սիգնալ Իգունա Պարկին» (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:44 / 15.05.2022ՍՊՈՐՏ
null

Բունդեսլիգայի 34-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կամային հաղթանակ տոնեց «Հերտայի» նկատմամբ:

Հանդիպումից հետո «Սիգնալ Իդունա Պարկը» ջերմորեն հրաժեշտ է տվել թիմի ռմբարկու Էրլինգ Հալանդին, որը գալիք մրցաշրջանից պաշտպանելու է «Մանչեսթեր Սիթիի» գույները:

Հատկանշական է, որ նորվեգացին գոլի հեղինակ է դարձել «մեղուների» վերջին խաղում՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

Ընթացիկ մրցաշրջանում դորտմունդյան ակումբի կազմում անցկացրած 30 խաղում Հալանդը խփել է 29 գոլ ու կատարել 8 ասիստ:

Ավելի ուշ 21-ամյա ֆուտբոլիստը Թվիթերում գրել է. «Այս մարզաշապիկը կրելը մեծ պատիվ էր: Անմոռանալի պահեր եմ անցկացրել, հանդիպել եմ յուրահատուկ մարդկանց, իսկ երկրպագուները միշտ եղել են մեր 12-րդ խաղացողը: Երբեք չեմ մոռանա այդ ամենը: Շնորհակալ եմ բոլորիդ»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա